Հինգշաբթի, 25.04.2024, 13:59
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » Ֆայլեր » Դեղագործություն

Գիհի (можжевельник)
31.08.2011, 13:05





Մշտադալար փշատերև թուփ է կամ ծառ` նոճազգիների ընտանիքից, մինչև 16մ բարձրության: Տերևներն ասեղնաձև են: Ծաղկում է մայիսին, իսկ կոնապտուղները հասունանում են միայն երկրորդ տարվա աշնանը: Ահա թե ինչու նույն ճյուղի վրա կարելի է տեսնել բոլորովին խակ և հասուն պտուղներ: Գիհու բազմաթիվ տեսակներից մեր հանրապետությունում աճում են միայն հինգը, որոնք բոլորն էլ այս կամ այն չափով բուժական նշանակություն ունեն:
  

Բուժական նշանակությունը:  Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում են իգական հասուն պտուղները, որոշ չափով` փշատերևը և բնափայտից ստացվող կուպրը: Սակայն առանձին տեսակների կոնապտուղները(խոսքը կազակական գիհու մասին է) թունավոր են: Բուժական լայն կիրառում ունեցող գիհիների իգական կոնապտուղները սև գորշավուն են, պարունակում են 3 սերմիկ, տերևները սուր ասեղանման են, վերևից ակոսավոր: 

Գիհին բժշության մեջ կիրառվում է շատ վաղուց: Այն օգտագործվել է գեղձախտի, լնդախտի, ջրգողության, մալարիայի, նյարդային և մի շարք կանացի հիվանդությունների, արտաքին` քոսի, ռևմատիզմի, պոդագրայի և այլ դեպքերում: Ավիցեննան դեղաբույսը հիմնականում խառնուրդների ձևով օգտագործել է ջերմային վիճակի հետ կապված քնկոտության, բերանի վատ հոտի, ատամների ախտահարման, լնդերի վերքերի, բրոնխիալ ասթմայի, ստամոքսի սուր և խրոնիկական բորբոքումների ժամանակ և այլն:

ՈՒշագրավ տվյալներ է նշել գիհու մասին Ամիրդովլաթը:Ըստ Ամիրդովլաթի, գիհու կոնապտուղները օգտակար են ընկնավորությանը և քոսին: Հեղինակը նշում է նաև նրանց ճիճվամուղ, դաշտանը բացող և լսողությունը բացող հատկությունների մասին: 

Կիրառման եղանակները: Պտուղներից թուրմ պատրաստելու համար 2թեյի գդալ չոր, մանրացված հումքը 1բաժակ եռման ջրում թրմում են 2ժամ, որից հետո այն ըմպում որպես միզամուղ, ամբողջ օրվա ընթացքում, կամ 10գ չոր պտուղը 200մլ եռման ջրում 2ժամ թրմելուց հետո ըմպում են 1-ական ճաշի գդալ`օրական 3-4 անգամ: Թուրմին 15գ քացախաթթվական կալիում ավելացնելիս զգալի չափով ուժեղացնում է դեղամիջոցի միզաամուղ հատկությունը: Տերևներից ջրաթուրմ պատրաստելու համար 10գ հումքը մեկ բաժակ եռման ջրում թրմում են 2ժամ և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Պտուղներից եփուկ պատրաստելու համար 100գ չոր հումքը եռացնում են 400մլ ջրում, մինչև պտուղների փափկելը: Այն ըմպում են 1-ական թեյի գդալ` օրական երեք անգամ, ուտելուց առաջ, կամ 15գ չոր հումքը 200մլ ջրում եռացնում են 30րոպե, ապա ըմպում մեկական ճաշի գդալ` օրը երեք անգամ:

Պտուղներից օշարակ պատրաստելու համար 100գ հումքը 400մլ ջրում եռացնում են 30 րոպե, հեռացնում մնացորդը, ըստ համի ավելացնում շաքար, հետո շարունակում եռացնել մինչև հեղուկի թանձրանալը: Այն ընդունում են 1-ական թեյի գդալ, օրական երեք անգամ` ստամոքսաաղիքային հիվանդությունների ժամանակ, կամ 1կգ պտուղները տրորում են ու ավելացնում 3լ 40° ջերմության ջուր, խառնում 15րոպե, հետո քամում: Ոգեթուրմ պատրաստելու համար պտուղը և սպիրտը վերցնում են 1:5 հարաբերությամբ և այն ընդունում 10-15-ակա կաթիլ` օրական երեք անգամ: Վերցնում են 200գ պտուղ մեկ լիտր ջրում եռացնում 30րոպե, որից 4-5 ճաշի գդալ օգտագործում մեկ լոգանքի համար` պոդագրայի և ռևմատիզմի ժամանակ: Լոգանքների համար պտուղների հետ կարելի է վերցնել նաև փշատերև:


Մեկնաբանություն: Դեղագործություն | Ավելացված է: Nar96
Դիտումներ: 6073 | Բեռնումներ: 0 | Գնահատականը: 0.0/0
Միայն մեկանբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Կատեգորիական Բաժին

Մարդ անատոմիա [0]
Նյարդային համակարգ [2]
Օրգագանակն համակարգեր [8]
Հիվանդություններ [11]
Վիտամիններ [5]
Դեղագործություն [3]
Գենետիկա [5]
Վիռուսներ [3]
Ֆիլմեր [3]

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Մեր Հարցումը

Ձեր սեռը
Միայն պատասխանները: 547

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz