Դեզօքսիռիբոնուկլեինային թթու (ԴՆԹ) - Գենետիկա - Կատալոգ Ֆայլեր - Armenian Medicine
   
Ութբաթ, 02.12.2016, 22:50
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » Ֆայլեր » Գենետիկա

Դեզօքսիռիբոնուկլեինային թթու (ԴՆԹ)
30.08.2011, 21:38




Դեզօքսիռիբոնուկլեինային թթուն` ԴՆԹ սպիտակուցի նման առաջացնում է վիթխարի մոլեկեւլներ, որոնք կազմված են ավելի մանր և ավելի պարզ բաղադրիչներից`աղյուսներից:

Սպիտակուցի աղյուսները կրում են ամինաթթու անունը: Նուկլեինային թթուները կազմող աղյուսները կոչվում են նուկլեոտիդներ: Իր հերթին նուկլեոտիդը կազմված է երեք մասերից` շաքարի մոլեկուլից, ֆոսֆատային խմբից և այսպես կոչված պուրինային կամ պիրիմիդինային հիմքերից:

Պուրինները ու պիրիմիդինները իրենցից ներկայացնում են բազմաթիվ բնական նյութերում հաճախ հանդիպող տիպի օրգանական մոլեկուլներ: Այսպես, օրինակ պուրիններին է պատկանում կոֆեինը: ԴՆԹ-ի բոլոր նուկլեոտիդնեևը պարունակում են շաքարի միևնույն մոլեկուլը, որը կոչվում է դեզօքսիռիբոզա, ՌՆԹ-ի, այսինքն`ռիբոնուկլեինային թթվի, նուկլեոտիդները պարունակում են ռիբոզա շաքարը, որը դեզօքսիռիբոզայից տարբերվում է նրանով, որ պարունակում է թթվածնի լրացուցիչ ատոմ:

 ԴՆԹ-ի տարբեր նուկլեոտիդներում ոչ բոլոր հիմքերն են միանման. Կա չորս հիմք` երկու պուրին և երկու պիրիմիդին, և յուրաքանչյուր նուկլեոտիդ կրում է նրանցից մեկը: Տարբեր դեպքերում կարող է հանսիպել նաև հինգերորդ հիմքը: Մենք չափազանց կխորանային քիմիայի մեջ, եթե ցանկանայինք այստեղ բերել ԴՆԹ-ի պուրինների և պիրիմիդինների բանաձևերը, բայց հետագա շարադրանքը կհեշտանա. եթե մենք իմանանք, թե նրանք ինչպես են կոչվում: Երկու պուրինները կոչվում են ադենին(A) և գուանին(G), երկու պիրիմիդինները` թիմին(T) և ցիտոզին(C): Սկզբում կարծում էին, որ ԴՆԹ-ի վիթխարի մոլեկուլը պարունակում է միևնույն թվով A, G, T և C, փաստորեն յուրաքանչյուր այդպիսի մոլեկուլը կարելի է ստորաբաժանել չորսական նուկլեոտիդներից կազմված խմբերի, որոնք իրենց կազմում կրում են մեկական A, G, T և C:

Եթե դա ճիշտ լիներ, ԴՆԹ-ի հնարավորությունները իբրև գենետիկական կրողի բավականաչափ սահմանափակ կլինեին: Ինչպես հեշտությամբ կարելի է ստուգել, չորսական նուկլեոտիդներից կազմված յուրաքաանչյուր խումբը լավագույն դեպքում կարող էր տալ միայն 2×3,×4=24 զանազան <<տառեր>>, և չորսական այդպիսի շատ խմբեր կպահանջվեին նույնիսկ, <<պարզ>> բառ գրելու համար, թեև նույնիսկ ամենապարզ օրգանիզմի զարգացման համար հարկավոր է ունենալ հազարավոր <<բառեր>>, այսինքն` գեների կեղմից կառավարվող պռոցեսներ:

Մինչև վերջին ժամանակներս այդ նկատառումները գենետիկների մեծամասնությունը հակում էին քրոմոսոմի սպիտակուցային մասը դիտել իբրև գենետիկական ինֆորմացիայի էական փոխանցող: ԴՆԹճի կառուցվածքի մասին հենց նոր նկարագրված պատկերացումն այժմ մի կողմ է թողնվում: ԴՆԹ-ի մոլեկուլում չորս հիմքերի միջև հարաբերակցությունը տարբեր է տարբեր տեսակների մոտ և ոչ միշտ է 1:1:1:1 :

Ա յլևս ոչ մի փաստարկ չկա ընդունելու, որ հիմքերը ԴՆԹ-ի մոլեկուլներում խմբավորված են չորսական: Խիստ հավանական է, որ նրանք գտնվում են ցանկացած հնարավոր հաջորդականուփյամբ, ասենք, AATGGGA…կամ TGTGCCA…և այլն: Դա մեզ անմիջապես հնարավորություն է տալիս ազատվել կոդավորման սահմանափակումերից: ԱԿներև է, որ երեք հարևան նուկլեքտիդների նույնիսկ շատ կարճ հաջորդականությունները կարող են բազմազան <<տառեր>> <<ասել>>, եթե ընդունենք ամենատարբեր զուգորդությունների ու տեղափոխությունների հնարավորությունը:


Մեկնաբանություն: Գենետիկա | Ավելացված է: Nar96
Դիտումներ: 1206 | Բեռնումներ: 0 | Գնահատականը: 0.0/0
Միայն մեկանբանությունները: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2016
Создать бесплатный сайт с uCoz