Դեղնախտ - Հիվանդություններ - Կատալոգ Ֆայլեր - Armenian Medicine
   
Ութբաթ, 02.12.2016, 22:51
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » Ֆայլեր » Հիվանդություններ

Դեղնախտ
07.12.2011, 17:17


Դեղնախտը հիվանդություն է, որով ախտահարումը առաջ է բերում մաշկի, աչքի սպիտապապատյանի եւ լորձաթաղանթի դեղին գունավորում:

Պատճառներ

Ըստ առաջացման պատճառների տարբերում են հիվանդության հետեւյալ տիպերը `

1. լյարդային (պարենքիմային)
2. մեխանիկական
3. արյունատարրալուծական

Լյարդային դեղնախտն առավել հաճախակի դեպքերում առաջանում է վիրուսային լյարդաբորբի կամ քրոնիկական ալկոհոլամոլության ժամանակ: Խանգարվում է բիլիռուբինի արտադրանքն ու արտազատումը դեպի աղիքներ: Հիվանդության ժամանակ կղանքն անգունանում է, իսկ մեզի գույնը `մգանում.

Մեխանիկական տիպի դեղնախտն առաջանում է լեղուղիներում լեղու կանգից, սա կարող է տեղի ունենալ այն դեպքերում, երբ ընդհանուր լեղածորանը խցանվում է քարով, լեղին ուղի չի ունենում անցնելու աղիքներ, եւ արյան մեջ ավելանում է բիլիռուբինի տոկոսը: Մեխանիկական դեղնախտի ժամանակ կղանքն անգունանում է, մեզի գույնը `մգանում , հիվանդի մոտ նկատելի մաշկի քոր է առաջ գալիս. Արյունատարրալուծական դեղնախտը բնորոշվում է արյան մեջ էրիթրոցիտների արագ քայքայմամբ, ինչպես նաեւ նրանց մեջ եղած բիլիռուբինի արտազատմամբ.

Արյունատարրալուծական դեղնախտի ժամանակ կղանքը եւ մեզը մուգ գույնի են դառնում:

Ընթացքը

Դեղնախտի ժամանակ դեղնությունը սովորաբար սկզբում սկսվում է աչքի սպիտակ պատյանում, լեզվի տակ, այնուհետեւ անցնում է մաշկին: Անհրաժեշտ է նշել, որ գույնի մգությունը պայմանավորված է բիլիռուբինի պարունակությամբ եւ տոկոսով: Հիվանդությունը հաճախ բնորոշվում է նաեւ մաշկի քորով, որը նյարդային վերջույթները լեղաթթուներով գրգռվելու արդյունք է հանդիսանում.

Բուժում

Դեղնախտի ժամանակ պետք է անհապաղ դիմել բժշկական օգնության, որպեսզի հիվանդը վարակի բուն չհանդիսանա շրջապատողների համար: Մեխանիկական դեղնախտի ժամանակ առանձին դեպքերում կարիք է լինում վիրաբուժական միջամտության:

Նորածինների կյանքի 2-3 - րդ օրը հաճախ առաջանում է ֆիզիոլոգիական դեղնախտ, որը հիմնականում պայմանավորված է լյարդի ֆունկցիայի ժամանակավոր անբավարարությամբ:

Սակայն այս երեւույթը հիմնականում անհետանում է կյանքի 1-2 - րդ շաբաթում եւ բուժում չի պահանջում: Հիվանդությունը կարող է տեղի ունենալ նաեւ մոր եւ երեխայի արյան անհամատեղելիության արդյունքում:


Մեկնաբանություն: Հիվանդություններ | Ավելացված է: Vahe
Դիտումներ: 2748 | Բեռնումներ: 0 | Գնահատականը: 5.0/1
Միայն մեկանբանությունները: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2016
Создать бесплатный сайт с uCoz