Ութբաթ, 29.03.2024, 01:51
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » Ֆայլեր » Հիվանդություններ

Շաքարային դիաբետ
28.08.2011, 22:33



Դիաբետով հիվանդ որոշ մարդկանց մոտ առաջանում է երիկամային հիվանդություն, որը կոչվում է դիաբետիկ նեֆրոպաթիա։ Երիկամների ախտահարումը դիաբետի լուրջ բարդություն է. մեզով օրգանիզմից դուրս են մղվում թունավոր նյութերը, ուստի երիկամը կատարում է ֆիլտրի դեր, և եթե այն «փչանում է», ապա այդ նյութերը մնում են արյան մեջ և թունավորում օրգանիզմը։

Որն է երիկամների ախտահարման պատճառը:

Արյան մեջ երկար ժամանակ գլուկոզայի մակարդակը բարձր լինելու դեպքում երիկամների փոքր անոթները վնասվում են։ Դիաբետիկ նեֆրոպաթիան զարգանում է շատ դանդաղ. դիաբետը սկսվելուց նույնիսկ 40 տարի անց երիկամները մնում են անվնաս։ Հիվանդության առաջին նշանը մեզի մեջ սպիտակուցների հայտնաբերումն է։ Երբ մեզի ընդհանուր քննության ժամանակ առաջին անգամ սպիտակուցներ են հայտնաբերվում, բժիշկը նշանակում է այլ հետազոտություններ։ Այժմ լայնորեն կիրառվում է մեզում միկրոալբումինի քանակության որոշման եղանակը։

Երիկամների գործունեության վատացմանը նպաստում է արյան բարձր ճնշումը։ Ամեն անգամ բժշկի այցելելիս նա չափում է ձեր արյան ճնշումը, և եթե բարձր լինի, կնշանակի համապատասխան բուժում։

Այսպես կոչված՝ ԱՓՖ-ինհիբիտորները (լիզինոպրիլ, կապտոպրիլ) դանդաղեցնում են նեֆրոպաթիայի զարգացման ընթացքը։ Դիաբետիկների արյան ճնշումը չպետք է անցնի 130/85մմ սս-ից։ Նույնիսկ ավելի ցածր ճնշման դեպքում, երբ մեզում հայտնաբերվում է միկրոալբումինուրիա, պետք է սկսել բուժումը ԱՓՖ-ինհիբիտորներով։

Դիաբետի դեպքում ավելի հաճախակի են առաջանում երիկամների վարակական (բորբոքային) հիվանդություններ, որոնք նույնպես կարող են նպաստել նեֆրոպաթիայի զարգացմանը։ Եթե միզելիս գոտկատեղում ցավ եք զգում կամ այրոցի զգացում ունեք, անմիջապես բժշկի դիմեք։
Եթե ձեռնարկված միջոցներով չի կանխվում դիաբետիկ նեֆրոպաթիայի զարգացումը, ապա առաջանում են ոտքերի թաթերի և սրունքների այտուցներ, մաշկի գունատություն, արտահայտված թուլություն։

Ինչպես կարելի է խուսափել երիկամային հիվանդությունից


Ամենաարդյունավետ միջոցը դիաբետի ճիշտ վերահսկումն է, արյան մեջ գլուկոզայի մակարդակը նորմայի սահմաններում կամ դրան մոտ պահելը։ Եթե արյան ճնշումը բարձրանում է, անհրաժեշտ է սահմանափակել կերակրի աղի օգտագործումը, կանոնավոր ընդունել արյան ճնշումն իջեցնող դեղորայք։ Եթե երիկամի վարակական հիվանդություն է սկսվել, բժիշկը ձեզ կնշանակի անտիբիոտիկներ և հակաբորբոքային այլ դեղեր։




Հիշեք, որ անհրաժեշտ է արյան մեջ գլուկոզայի մակարդակը պահել նորմային մոտ, արյան ճնշումը կարգավորել, չծխել, կանոնավոր կերպով հաճախել բժշկի, որը կնշանակի մեզի քննություն միկրոալբումինի կամ սպիտակուցի պարունակությունը որոշելու համար (վեց ամիսը մեկ), ժամանակին ընդունել նշանակված դեղերը։



Մեկնաբանություն: Հիվանդություններ | Ավելացված է: Nar96
Դիտումներ: 3472 | Բեռնումներ: 0 | Մեկանաբանություններ: 2 | Գնահատականը: 4.0/2
Միայն մեկանբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Կատեգորիական Բաժին

Մարդ անատոմիա [0]
Նյարդային համակարգ [2]
Օրգագանակն համակարգեր [8]
Հիվանդություններ [11]
Վիտամիններ [5]
Դեղագործություն [3]
Գենետիկա [5]
Վիռուսներ [3]
Ֆիլմեր [3]

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Մեր Հարցումը

Գնահատեք կայքը
Միայն պատասխանները: 542

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz