Շաբաթ, 20.04.2024, 15:57
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » Ֆայլեր » Օրգագանակն համակարգեր

ԾԱԾԿՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
30.08.2011, 16:20





Մաշկը, նրա ածանցյալները (մազերն ու եղունգները) և լորձաթաղանթները կազմում են ծածկույթային համակարգը։ Ծածկույթային համակարգը կատարում է պաշտպանական, ջերմակարգավորման, արտազատման, ջրաաղային փոխանակության և զգայական ֆունկցիաներ։

Մաշկն ամուր, առաձգական թաղանթ է, որը պատում է մարդու մարմնի մակերեսը։ Մաշկը կազմված է երկու շերտերից՝ արտաքին (վերնամաշկ) և ներքին (բուն մաշկ) (նկ. 2.11)։ Մաշկի տակ գտնվում է ենթամաշկային ճարպային բջջանքի շերտը։ Վերնամաշկում չկան արյունատար անոթներ և նյարդեր, այն կազմված է մի քանի շերտ բջիջներից։ Վերնամաշկի մակերեսային շերտը կազմված է եղջրացած, մեռած բջիջներից, որոնք անընդհատ փոխարինվում են ստորև գտնվող շերտերի բջիջներով։ Բուն մաշկում են գտնվում մազարմատները, ճարպագեղձերը, քրտնագեղձերը, արյունատար անոթները և նյարդերը։

 

Մաշկը պաշտպանում է իր տակ գտնվող հյուսվածքները վնասվածքներից և վարակի արգելք է հանդիսանում՝ խոչընդոտելով հիվանդության հարուցիչների մուտքը։ Մաշկը կարգավորում է մարմնից ջրի գոլորշիացումը և դրանով մասնակցում ջերմակարգավորմանը։ Մարմնում առաջացած ջերմության մոտ 80%-ը արտազատվում է մաշկի միջոցով։

 

Կախված պայմաններից (օդի ջերմաստիճան ու խոնավություն, ֆիզիկական ակտիվություն և այլն), որոնցում գտնվում է մարմինը, ջերմատվությունը փոխվում է։ Այսպես, ցուրտ եղանակին մաշկի արյան անոթները նեղանում են, և շրջապատին տրվող ջերմության քանակը նվազում է։ Տաք եղանակին, ընդհակառակը, արյան անոթները լայնանում են, և մաշկի միջոցով ջերմատվությունը մեծանում է։

Երբ մաշկի կամ լորձաթաղանթների արյունատար անոթները լայնանում կամ նեղանում են՝ փոխվում է նրանց գույնը։ Անոթների լայնացման ժամանակ մաշկն ու լորձաթաղանթները կարմրում են, նեղացման ժամանակ՝ գունատվում։ Ջերմակարգավորմանը մասնակցում են նաև քրտնագեղձերը։ Քրտինքը գոլորշանալով՝ իջեցնում է մարմնի ջերմաստիճանը։ Քրտինքի հետ մարմնից հեռացվում են նյութափոխանակության արգասիքները, աղերը և ջուրը։ Ճարպագեղձերի արտազատուկն օծելով մաշկը՝ այն դարձնում է առաձգական, փափուկ և ջրակայուն։

Մաշկը հարուստ նյարդավորման շնորհիվ շատ զգայուն է ցավի, ջերմության, շփման նկատմամբ։ Նրա միջոցով ուղեղը ստանում է որոշակի տեղեկություններ շրջապատող միջավայրի մասին։ Տարբեր առարկաներ կարող են ծակել, կտրել, պատռել մաշկը, բարձր կամ ցածր ջերմաստիճանների ազդեցության դեպքում կարող Է առաջանալ մաշկի ջերմային վնասում (այրվածք կամ ցրտահարում)։ Մաշկի վնասվածքները կարող են հեղուկի կորստի և արյունահոսության պատճառ հանդիսանալ։


Մեկնաբանություն: Օրգագանակն համակարգեր | Ավելացված է: Vahe
Դիտումներ: 3691 | Բեռնումներ: 0 | Գնահատականը: 0.0/0
Միայն մեկանբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Կատեգորիական Բաժին

Մարդ անատոմիա [0]
Նյարդային համակարգ [2]
Օրգագանակն համակարգեր [8]
Հիվանդություններ [11]
Վիտամիններ [5]
Դեղագործություն [3]
Գենետիկա [5]
Վիռուսներ [3]
Ֆիլմեր [3]

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Մեր Հարցումը

Ձեր սեռը
Միայն պատասխանները: 547

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz