ՈՍԿՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ - Օրգագանակն համակարգեր - Կատալոգ Ֆայլեր - Armenian Medicine
   
Կիրակի, 11.12.2016, 16:46
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » Ֆայլեր » Օրգագանակն համակարգեր

ՈՍԿՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
30.08.2011, 15:59




Ոսկրամկանային (հենաշարժիչ) համակարգն իրականացնում է մարմնի հենման, ներքին օրգանների պաշտպանման, շարժումների ապահովման, աղերի պահեստավորման, արյան բջիջների ստեղծման, ջերմարտադրման ֆունկցիաներ։

 

Ոսկրամկանային համակարգը բաղկացած է ոսկրերից, կմախքային մկաններից, ջլերից ու կապաններից։

 

Մարմինն ունի 200-ից ավելի ոսկրեր։ Ոսկրը կմախքը ձևավորող օրգան է, որի հիմնական մասը կազմված է ամուր, պինդ հյուսվածքից: Ոսկրերը տարիքի հետ որոշակի փոփոխություններ են կրում։ Երիտասարդ տարիքում դրանք ավելի ճկուն են և դժվար են կոտրվում, իսկ տարեց մարդկանց ոսկրերն ավելի փխրուն են և հեշտ են կոտրվում։ Ոսկրերն ըստ կառուցվածքի լինում են խողովակավոր (ազդրոսկր, բազկոսկր), տափակ (կրծոսկր, կողեր, թիակ) և խառը (ողներ, ստորին ծնոտ)։ Կմախքը կատարում է հենարանի դեր՝ պաշտպանելով ներքին օրգանները և հյուսվածքները։

Մարդու կմախքը բաղկացած է գանգի, իրանի և վերջույթների կմախքից (նկ. 2.8)։ Գանգը, որը պաշտպանում է գլխուղեղը վնասվածքներից, կազմված է գանգի ոսկրերից (ծոծրակոսկր, գագաթոսկր, քունքոսկր և այլն)։ Իրանի կմախքը կազմված է ողնաշարից և կրծքավանդակից։ Ողնաշարը, որը պաշտպանում է ողնուղեղը, բաղկացած է ողներից, որոնք միմյանցից բաժանված են աճառային հյուսվածքի շերտով; Կրծքավանդակը ձևավորվում է կողերի՝ կրծոսկրին ու ողներին միանալուց։ Այն պաշտպանում է իր ներսում գտնվող օրգանները։ Վերջույթը կազմված է վերջույթի գոտուց և ազատ վերջույթից։ Վերին վերջույթի կմախքը կազմված է ուսագոտուց (թիակ և անրակ) և վերին ազատ վերջույթից։

Վերին ազատ վերջույթի ոսկրերն են բազկոսկրը, նախաբազկի ոսկրերը (ճաճանչոսկր և ծղիկոսկր), դաստակի, նախադաստակի ոսկրերը և մատների ֆալանգները։ Ստորին վերջույթի կմախքը կազմված Է կոնքագոտուց և ստորին ազատ վերջույթից։ Կոնքագոտու կազմի մեջ մտնում են երկու կոնքոսկրերը, որոնք մարմնի հետին մասում միանում են սրբոսկրի հետ: Ստորին ազատ վերջույթի ոսկրերն են ազդրոսկրը, սրունքի ոսկրերը (մեծ և փոքր ոլոքները), գարշապարի, նախագարշապարի ոսկրերը և մատների ֆալանգները։ Տարբերում ենք ոսկրերի միացման երեք ձև՝ անշարժ միացում (գանգի ոսկրեր, սրբոսկրը կազմող ողները), կիսաշարժուն միացում (ողների միացումը միմյանց, կողերի միացումը կրծոսկրին) և շարժուն միացում կամ հոդ (արմնկային, կոնքազդրային, սրունքթաթային): 

Անշարժ միացումը ձևավորվում Է ոսկրերի սերտաճման, կարանների միջոցով։ Ոսկրերի կիսաշարժուն միացումը ձևավորվում է աճառային հյուսվածքի և կապանների միջոցով: Ոսկրերի շարժուն միացումը՝ հոդը, ունի բարդ կառուցվածք (նկ. 2.9)։ Այն կազմված Է ոսկրերի ներհոդային ծայրերից, ներհոդային հեղուկից և հոդը դրսից պատող թաղանթից՝ հոդաշապիկից։ Սովորաբար հոդը կազմող ոսկրերի հոդային մակերեսներից մեկը լինում Է ուռուցիկ, մյուսը՝ գոգավոր։ Հոդի ամրությունն ապահովում են կապանները, որոնցով ոսկրերը կապվում են միմյանց։

 
Մեկնաբանություն: Օրգագանակն համակարգեր | Ավելացված է: Vahe
Դիտումներ: 5433 | Բեռնումներ: 0 | Գնահատականը: 4.0/4
Միայն մեկանբանությունները: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2016
Создать бесплатный сайт с uCoz