H1N1 - Վիռուսներ - Կատալոգ Ֆայլեր - Armenian Medicine
   
Ութբաթ, 02.12.2016, 22:51
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » Ֆայլեր » Վիռուսներ

H1N1
04.09.2011, 14:34



Ըստ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի' ԱՄՆ-ում վարակի բարդացման նոր տեսակի 4 դեպք է գրանցվել: Բոլոր դեպքերում էլ թիրախ է դարձել երեխաների նյարդային համակարգը, որը առաջացրել է էպիլեպսիա: 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի բժիշկները հայտնել են, որ H1N1/09 վարակը և մի շարք այլ սեզոնային հարբուխների վարակներ կարող են երեխաների և պատանիների մոտ առաջացնել էպիլեպսիայի նոպաներ, գիտակցության մթագնում, գրգռվածության մեծացում և հիշողության խնդիրներ:

H1N1-ի նախանշանները նման են սովորական հարբուխի նախանշաններին:

Հիվանդները ջերմում են, ունենում են մկանային ցավեր, գլխացավեր, կոկորդի ցավ: ԱՀԿ-ն իր պաշտոնական կայքում զգուշացնում է, որ ախտորոշումը պետք է իրականացվի միայն բժշի կողմից:

Իսկ Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն   բնակչությանն ուղղված իր կոչում նշել է, որ H1N1/09-ի երեք նախանշաններից ցանկացած մեկի առկայության դեպքում /հեղուկից հրաժարվելը, հաճախակի դարձած շնչառությունը, մաշկի մոխրագույն երանգը/ անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի օգնությանը:


Որոշ դեպքերում նշվում է նաև փորլուծության և սրտխառնոցի առկայություն: Դրանք հատկապես վնաս են երեխաների համար, քանի որ երեխաները ավելի արագ են ջրազրկվում, ինչը կարող է հանգեցնել սրտանոթային համակարգի աշխատանքի խանգարման: Թե՛ H1N1/09-ի և թե՛ սովորական հարբուխի արդյունքում կարող են զարգանալ թոքաբորբ, բրոնխիտ կամ հայմորիտ: Ծանր և համեմատաբար հազվադեպ դեպքերում առաջանում է մենինգիտ և միոկարդիտ: Ասպիրինի օգտագործումը կարող է հանգեցնել Ռեյա համախտանիշի առաջացմանը, որը դառնում է կոմայի և մահվան պատճառ:

Նյարդաբանական նախանշաններ ավելի հազվադեպ են հանդիպում, դրանք չեն հանդիսանում H1N1/09-ի յուրահատուկ դրսևորում, իսկ Տեխասցի 4 երեխաներն արդեն ապաքինվում են:

Այնուամենայնիվ, Յուտա համալսարանին կից բժշկական կենտրոնի մանկական ինֆեկցիոն բաժնի ղեկավար Էնդրյու Պավիան նշել է, որ հոգեկան և նյարդաբանական նախանշաններին պետք է շատ լուրջ վերաբերվել: Քանի որ ուղեղի աշխատանքի խանգարումները կարող են խոսել  նաև մենինգիտի և էնցեֆալիտի առկայության  մասին:

 

Բուժումը

Վարակի նոր տեսակի բուժման համար ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս

  • Հանգստի ապահովում, հեղուկի լայնածավալ օգտագործում, հակավարակային դեղամիջոցներ
  • Չկիրառել հակավարակային այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսին տամիֆլյուն է, քանի որ դա կարող է հանգեցնել դեղակայուն վիրուսների առաջացմանը
  • Չխմել ասպիրին:


Մեկնաբանություն: Վիռուսներ | Ավելացված է: Vahe
Դիտումներ: 1046 | Բեռնումներ: 0 | Գնահատականը: 0.0/0
Միայն մեկանբանությունները: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2016
Создать бесплатный сайт с uCoz