С վիտամին - Վիտամիններ - Կատալոգ Ֆայլեր - Armenian Medicine
   
Կիրակի, 11.12.2016, 16:46
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » Ֆայլեր » Վիտամիններ

С վիտամին
29.08.2011, 09:58



Վիտամին C-ն (ասկորբինաթթուն) բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, կարգավորում մազանոթների թափանցելիությունը` նպաստելով ողջ անոթային համակարգի առաձգականության բարելավմանը։


Այս վիտամինը բարերար ացդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա, խթանում է էնդոկրին գեղձերի գործունեությունը, նպաստում օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանն ու արյան արտադրմանը, արգելակում է քաղցկեղածին նյութերի գոյացումը։. Վիտամին C-ի մեծ քանակությամբ օգտագործումը շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների, ծխախոտամոլությամբ տառապողների, հակաբեղմնավորիչ դեղահաբեր օգտագործող կանանց, ինչպես նաև մարսողական համակագի հետ խնդիրներ ունեցող տարեցների համար։

 

Օրգանիզմում վիտամին C-ի անբավարար քանակը արտահայտվում է հետևյալ համախտանիշներով. մշտական հոգնածություն, լնդերի արյունահոսություն, տարբեր վարակների դեմ օրգանիզմի դիմադրողականության ընդհանուր անկում։ Վիտամին C-ի սուր անբավարարության դեպքում կարող է առաջանալ լնդախտ՝ ցինգա, որն ախտորոշվում է այտուցի, արյունահոսության և ենթամաշկային կետավոր արյունազեղումների առկայությունով։ Վիտամին C-ի չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել լյարդի և ենթաստամոքսային գեղձի գործունեության խանգարում։


Մեկնաբանություն: Վիտամիններ | Ավելացված է: Vahe
Դիտումներ: 4624 | Բեռնումներ: 0 | Մեկանաբանություններ: 1 | Գնահատականը: 0.0/0
Միայն մեկանբանությունները: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2016
Создать бесплатный сайт с uCoz