Ի՞նչ են հայտնաբերել գիտնականները ՁԻԱՀ-ի, չարորակ ուռուցքի ու հեպատիտ C-ի դեմ - 3 Сентября 2011 - Armenian Medicine
   
Ութբաթ, 02.12.2016, 22:50
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 3 » Ի՞նչ են հայտնաբերել գիտնականները ՁԻԱՀ-ի, չարորակ ուռուցքի ու հեպատիտ C-ի դեմ
20:55
Ի՞նչ են հայտնաբերել գիտնականները ՁԻԱՀ-ի, չարորակ ուռուցքի ու հեպատիտ C-ի դեմ




Ավստրալացի ու գերմանացի գիտնականների խումբը հայտնագործություն է կատարել, որը կարող է էական առաջընթաց ապահովել մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ չարորակ ուռուցքների որոշ տեսակների, բակտերիալ և վիրուսային վարակների ու նյարդային խանգարումների բուժման մեջ, հաղորդում է MedDaily-ն:
Գիտնականները ստեղծել են երկու փոքր մոլեկուլ, որն արգելափակում է օրգանիզմի բջիջներում առկա կլատրին սպիտակուցի աշխատանքը: Այդ սպիտակուցը պատասխանատու է բջջից դուրս ազդակների ճանաչման համար: Օրինակ, երբ հորմոնները, աճի գործոնները կամ սննդարար նյութերը «ցանկանում են» թափանցել բջջի մեջ, այդ սպիտակուցն ակտիվանում է՝ բջջաթաղանթին օգնելով կլանել նյութը: Երբեմն վիրուսներն ու բակտերիաները ևս օգտվում են բջջի մեջ ներթափանցելու այս մեխանիզմից՝ տարածվելով ողջ օրգանիզմում և վնասելով բջիջները:
Մասնագետները հետազոտել են 17 հազար միացություն՝ պարզելու համար, թե դրանցից որոնք են կարող արգելափակել կլատրինի ֆունկցիան: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված միացությունը ապակտիվացնում է այդ սպիտակուցը: Այդ իսկ պատճառով գիտնականները կարծում են, որ դրա միջոցով հնարավոր է բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են ՁԻԱՀ-ը, հեպատիտ С-ն և այլն:

Ինչ վերաբերում է չարորակ նորագոյացություններին, ապա մասնավորապես ուղեղի չարորակ ուռուցքի դեպքում դեպի բջիջ ներթափանցման գործընթացը դառնում է անկառավարելի և գործընթացին միանում են նաև աճի գործոնները՝ չարորակ բջիջներին տարածվելու հնարավորություն ընձեռելով: Այս դեպքում կլատրինի ֆունկցիայի արգելափակումը, հավանաբար, կդանդաղեցնի չարորակ բջիջների բազմացման գործընթացը:
Գիտնականներն այժմ պատրաստվում են կլատրինն արգելափակող միացությունը փորձարկել լաբորատոր կենդանիների վրա:           
Դիտումներ: 1856 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 0.0/0
Միայն մեկնաբանությունները: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2016
Создать бесплатный сайт с uCoz