Ութբաթ, 29.03.2024, 14:29
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 22 » Ավստրալացի գիտնականները գտնում են, որ կակաոն լավացնում է հիշողությունը
01:52
Ավստրալացի գիտնականները գտնում են, որ կակաոն լավացնում է հիշողությունը




Ավստրալիայի Սուինբերն համալսարանի գիտնականները համոզված են, որ կակաոյի ամենօրյա օգտագործումը կարող է բարձրացնել մարդու ուղեղի աշխատանքի արդյունավետությունը:


Ինչպես հայտնում է ABС պորտալը, հետազոտության արդյունքներով գիտնականները եկել են այն եզրակացության, որ ֆլավանոլները, որոնք պարունակում են կակաո, լավացնում են հիշողության աշխատանքային տարածքը, որը տեղեկություններ է կուտակում և այն հասանելի է դարձնում հետագա մշակման համար: 

Հետազոտության ղեկավար Դևիդ Քեմֆիլդի խոսքերով, ֆլավանոլի շնորհիվ մարդը շատ ավելի լավ է լուծում հիշողության հետ կապված ցանկացած խնդիր:

Փորձի արդյունքները ստացվել են հիշողության թեստի ստուգման արդյունքում, որին մասնակցել է 63 մարդ: Նրանց հանձնարարված էր մեկ ամսվա ընթացքում խմել կակաո` տարբեր չափաբաժիններով: 

Հետազոտության հեղինակի խոսքերով, փորձարկման սկզբում և վերջում ստացված արդյունքները տարբեր էին: Վերջնարդյունքում պարզվել է, որ կակաո խմող մարդիկ խնդիրը լուծել են ավելի լավ: 

Այնուամենայնիվ, գիտնականները նշում են, որ դեռ վաղ է վերջնական եզրակացությունների մասին խոսել, քանի որ ավելի ճշգրիտ արդյունքներ ստանալու համար պահանջվում է երկարատև հետազոտություն:

Դիտումներ: 1885 | Ավելացված է: karine68 | Գնահատականը: 3.3/3
Միայն մեկնաբանությունները: 2
+1  
2 Enokyan   (10.01.2012 22:04) [Նյութ]
sut che.....shat chisht e

0  
1 ED   (05.01.2012 20:41) [Նյութ]
Sutaaaaaaaaaaaaaaa

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz