Հինգշաբթի, 28.03.2024, 11:48
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Հոկտեմբեր » 13 » Բրոկկոլին հրաշքներ է գործում
21:15
Բրոկկոլին հրաշքներ է գործում



Բրոկկոլի կաղամբը կամաց-կամաց նաեւ Հայաստան է ներթափանցում: Այն վիտամիններով հարուստ, չափազանց օգտակար եւ քիչ կալորիականությամբ (100 գրամի մեջ` 30 կկալ) բանջարեղեն է, որին բազմաթիվ գիտնականներ են անդրադարձել: Հույները եւ հռոմեացիները բրոկկոլին դեռեւս 2000 տարի առաջ են սկսել օգտագործել:

Այն պարունակում է վիտամիններ C, B, PP, K, U (հակախոցային), բետա-կարոտին (A նախավիտամին, որը գեղեցկության եւ լավ տեսողության աղբյուր է), ասկորբինաթթու: C վիտամինը նրանում մի քանի անգամ ավելի շատ է, քան ցիտրուսային որեւէ մրգի մեջ: Բրոկկոլին նաեւ հանքային նյութեր է պարունակում. կալիումի, կալցիումի, ֆոսֆորի, նատրիումի, երկաթի պարունակությամբ այն մրցակցում է գունավոր կաղամբի հետ` գերազանցելով հանքային աղերի եւ սպիտակուցների քանակությամբ: Ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի քանակության շնորհիվ բրոկկոլին խորհուրդ է տրվում սրտի անբավարարություն, նյարդային համակարգի խանգարում ունեցող մարդկանց: Բրոկկոլիի մեջ քլորոֆիլի մեծ քանակը հրաշալի ազդեցություն ունի արյան բաղադրության վրա:

Բրիտանացի գիտնականների ուսումնասիրությամբ` բրոկկոլի ծաղկակաղամբը նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի ռիսկայնությունը: Պարզվել է, որ նրանում եղած նյութերը կարող են ակտիվացնել հակաքաղցկեղային գեները եւ մեկուսացնել այդ գեները, որոնք կարող են չարորակ ուռուցքների զարգացման պատճառ դառնալ: Բրիտանական սննդի ինստիտուտի գիտնականները 24 մարդկանց միջեւ են հետազոտությունն անցկացրել: Մասնակիցների 50%-ը ամենօրյա սննդակարգի մեջ էր ընդգրկել 400 գրամ բրոկկոլին, մնացածը` 400 գրամ սիսեռը: Ուսումնասիրությունից կես տարի առաջ մասնակիցներից համապատասխան անալիզներ են վերցվել: Պարզվել է, որ բրոկկոլի օգտագործողների մոտ գեների 400-500 բարենպաստ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք նվազեցնում են քաղցկեղի, ուռուցքների առաջացման ռիսկը: Ամենամեծ արդյունքները գրանցվել են այն տղամարդկանց մոտ, ովքեր կրում են GSTM1 գենը, որը ունեն երկրագնդի տղամարդկանց 50%-ը: Հիշեցնենք, որ շագանակագեղձի քաղցկեղով ամեն տարի զարգացած երկրներում հիվանդանում է 680.000 մարդ, եւ 220.000 մահացություն է գրանցվում: Բրոկկոլին պաշտպանում է հնարավոր ինֆարկտից, լավացնում է սրտի աշխատանքը:

Ամերիկացի գիտնականները առնետների վրա փորձարկել են բրոկկոլին եւ պարզել, որ ամենօրյա օգտագործման դեպքում նրանց սիրտը նույնիսկ թթվածնի անբավարարության պայմաններում հրաշալի է աշխատել: Դա բացատրել են բրոկկոլիի մեջ եղած այնպիսի նյութերի քանակով, որոնք խթանում են օրգանիզմում հատուկ սպիտակուցների առաջացումը: Սպիտակուցները պաշտպանում են հյուսվածքները էքստրեմալ պայմաններում, երբ խախտվում է սրտամկանի արյան մատակարարումը: Մինչ այդ, գիտնականները նաեւ ապացուցել էին, որ բրոկկոլին կարող է կանխել կաթնագեղձերի քաղցկեղը, ինչպես նաեւ՝ տղամարդկանց ներքին օրգանների մի շարք հիվանդություններ: Լավագույն ազդեցությունն ունենում է շոգեխաշած բրոկկոլին` գոլորշու վրա պատրաստված: Երկար խաշելիս օգտակար հատկությունները կորչում են:

Բրոկկոլին նաեւ որոշակիորեն չեզոքացնում է ծխախոտի` թոքերի վրա ունեցած վատ ազդեցությունը: Ըստ ամերիկացի գիտնականների` բրոկկոլիի մեջ եղած սուլֆորաֆանը ակտիվացնում է NRF2 գենը, որը թոքերի բջիջները պաշտպանում է թունավոր նյութերի քայքայիչ ազդեցությունից: Ընդ որում, նվազում է թոքերի որոշ քրոնիկ հիվանդությունների հնարավոր զարգացումը, որոնք հաճախ ծխողների մահվան պատճառ են հանդիսանում: Նույն սուլֆորաֆանը նվազեցնում է նաեւ շաքարախտի ֆոնի վրա առաջացող սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը: Բրոկկոլիի մեջ այս նյութի քանակությունն ամենաշատն է: 

Բրիտանացի գիտնականները նաեւ համոզված են, որ շաքարախտի դեպքում եւս չափազանց օգտակար է բրոկկոլին ամենօրյա սննդակարգի մեջ ընդգրկելը: Շաքարախտն, ինչպես հայտնի է, հինգ անգամ մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը, քանի որ արյան մեջ գլյուկոզայի մեծ քանակությունից վնասվում են անոթները: Հետազոտությունները ցույց են տվել, որ սուլֆորաֆանը օրգանիզմում խթանում է բիոքիմիական ռեակցիաների դեպքում կատալիզատորի դեր կատարող էնզիմի` հատուկ սպիտակուցների առաջացումը, որոնք արյունատար համակարգը պաշտպանում են եւ նվազեցնում են անոթների համար քայքայիչ մոլեկուլների քանակը: Բրոկկոլիի, մասնավորապես` սուլֆորաֆանի շնորհիվ հնարավոր է կանխել կրծքի քաղցկեղի հնարավոր զարգացումը:

Ճապոնացի գիտնականների կարծիքով էլ, սուլֆորաֆանի միջոցով հնարավոր է պայքարել մաշկի քաղցկեղի բջիջների (ՎպսՈվՏՎօ) աճի դեմ: Բրոկկոլիի թարմ հյութի հաճախակի օգտագործումը 2 անգամ նվազեցնում է նաեւ միզափամփուշտի քաղցկեղի զարգացումը: Այս հյութով նաեւ կարգավորում են արյան ճնշումը, կանխարգելում են աթերոսկլերոզը եւ ժամանակից շուտ ծերացումը: Իմունային համակարգի ամրապնդման համար խորհուրդ է տրվում բրոկկոլիի թարմ հյութ խմել ամեն օր: Այս բույսը նաեւ հակացելյուլիտային հատկություն ունի: Այն հաճախ օգտագործեք թարմ վիճակում` աղցանների մեջ, նաեւ կարող եք սառեցնել եւ ձմռանը օգտագործել: Հիշեք, որ եփելու ընթացքում բրոկկոլիի մեջ եղած սուլֆորաֆանը եւ մնացած օգտակար նյութերը նվազում են: Պետք է թարմ վիճակում օգտագործել: Բրոկկոլին, ըստ ֆրանսիացի եւ ամերիկացի գիտնականների, սուլֆորաֆանի մեծ քանակության շնորհիվ հակամիկրոբային հատկություն ունի, ոչնչացնում է Helicobacter pylori կոչվող բացիլը, որը ստամոքսի խոց եւ գաստրիտ, չարորակ ուռուցքներ առաջացնող հիմնական բացիլն է:

ԱՄՆ սննդի ինստիտուտի տվյալներով` բրոկկոլիի ամենօրյա օգտագործումը օգնում է օրգանիզմին պայքարել չարորակ երեւույթների, վիրուսների դեմ: Իսկ ահա միջազգային լուրերից մեկում պատմում են, թե 79-ամյա անգլիացի Ռեյ Վայսմանը, որին բժիշկները 5 տարի առաջ քաղցկեղ ախտորոշումն էին տվել, ինչպես է բրոկկոլիի թարմ հյութի, ինչպես նաեւ՝ բրոկկոլիից, գազարից եւ խնձորից թարմ պատրաստված ամենօրյա աղցանի միջոցով կանխել մետաստազների տարածումը: Պատահական չէ, որ վերջին տասնամյակում միայն ԱՄՆ-ում ամեն տարի սննդի մեջ օգտագործվում է 75 տոննայից ավելի բրոկկոլի:


Դիտումներ: 2656 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 4.0/1
Միայն մեկնաբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Օրացույց

«  Հոկտեմբեր 2011  »
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների Արխիվ

Մեր Հարցումը

Գնահատեք կայքը
Միայն պատասխանները: 542

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz