Երկուշաբթի, 16.04.2024, 09:23
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 1 » Էպիլեպսիա
21:26
Էպիլեպսիա





էպիլեպսիան հիվանդություն է, որն ուղեկցվում է գիտակցության կորստով ընթացող տարբեր ձևի և տևողության նոպաներով: Որոշ հիվանդների մոտ նոպաները դրսևորվում են գիտակցության մի քանի ակնթարթ տևող կորստով։ Այդ ժամանակ հիվանդը կարող է պարզապես ընդհատել, իսկ նոպայի ավարտից հետո շարունակել կատարել գործողությունները՝ մինչև իսկ չհասկանալով, թե ինչ է կատարվել։ Այս վիճակները տուժածի կյանքին վտանգ չեն ներկայացնում և սովորաբար չեն պահանջում առաջին օգնություն։ Էպիլեպտիկ ցնցումային նոպան բնութագրվում է հանկարծակի վրա հասնող գիտակցության կորստով, որն ուղեկցվում է անկառավարելի ջղաձգումներով և սովորաբար տևում է մի քանի րոպե։

 

Մինչև բուն ցնցումային նոպայի զարգանալը որոշ հիվանդներ ունենում են մոտալուտ նոպայի յուրահատուկ նախանշաններ (աուրա), ինչպես օրինակ՝ տեսողական խաբկանքներ, տարօրինակ ձայներ, համեր, հոտեր։ Եթե անձը զգում է նախանշաններ, նա կարող է մինչև նոպայի սկսվելը առանձնանալ, ընդունել հարմար դիրք կամ զգուշացնել շրջապատող անձանց։ Նոպայի ժամանակ ցուցաբերվող առաջին օգնությունը մեծ դժվարություն չի ներկայացնում, թեև դուք կարող եք վախենալ՝ անսպասելիորեն տեսնելով որևէ մեկին այդ վիճակում։ Հիշեք, որ ո՛չ հիվանդը, ո՛չ դուք չեք կարող կառավարել նոպան։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Մի՛ փորձեք դադարեցնել նոպան։ Մի բռնեք կամ զսպեք տուժածին, քանի որ դա կարող է հանգեցնել ոսկրամկանային համակարգի վնասվածքների։

  • Պաշտպանեք տուժածին հնարավոր վնասվածքներից: Հեռացրեք մոտակա առարկաները։ Պաշտպանեք գլուխը՝ նրա տակ դնելով բարակ բարձ կամ ծալած հագուստ։

  • Մի՛ փորձեք ինչ-որ բան տեղադրել ծնոտների միջև։ Ցնցումների ժամանակ հիվանդները հազվադեպ են կծում լեզուն կամ այտերը այնպիսի ուժով, որ առաջանա ուժեղ արյունահոսություն։ Սակայն հնարավոր է որոշակի քանակությամբ արյան առկայություն։ Նոպայից հետո հիվանդը լինում է քնկոտ և ապակողմնորոշված։ Անմիջապես ցնցումների ավարտից հետո բերեք տուժածին կողքի ապահովության դիրքի, որպեսզի բերանի խոռոչում կուտակված հեղուկները՝ թուքը, արյունը, փսխման զանգվածները, կարողանան արտահոսել։

  • Հանգստացրեք տուժածին։ Եթե նոպան տեղի է ունեցել մարդաշատ վայրում, հիվանդը կարող է անհարմար զգալ, շփոթվել։ Խնդրեք ներկաներին չհավաքվել նրա շուրջը։ Մնացեք տուժածի կողքին մինչև նրա գիտակցությունը լրիվ վերականգնվի և նա կարողանա շրջապատում կողմնորոշվել։ Ահազանգեք շտապ օգնություն:

  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։


 

Դիտումներ: 5135 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 2.0/1
Միայն մեկնաբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Օրացույց

«  Սեպտեմբեր 2011  »
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների Արխիվ

Մեր Հարցումը

Գնահատեք կայքը
Միայն պատասխանները: 542

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz