Շաբաթ, 20.04.2024, 12:50
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Նոյեմբեր » 26 » Երիտասարդության դիմակ
11:57
Երիտասարդության դիմակ





«Երիտասարդության դիմակ»-ը  նախատեսված է աչքերի հոգնածությունը հանելու, գլխացավի թուլացման, մաշկի՝ ժամանակից շուտ ծերացումը և աչքերի շուրջը կնճիռների առաջացումը կանխելու համար:

Ակնաբուժական ապլիկատորը նախատեսված է հոնքերի և աչքերի շրջանում շրջանաձև մկաններում գտնվող կենսակտիվ կետերի  վրա մշտական մագնիսական դաշտով բուժիչ ազդեցություն թողելու համար` հիմնվելով դասական արևելյան ռեֆլեքսաթերապիայի ուսմունքի վրա: «Երիտասարդության դիմակ»-ը  կոպերի և աչքերի շուրջը գտնվող ծերացող մաշկի վրա դրական ազդեցություն է թողնում՝ բարձրացնելով դրանց առաձգականությունը, կանխարգելելով կնճիռների առաջացումը, պակասեցնելով արդեն գոյություն ունեցողները: Այն կիրառվում է նաև կոնյունկտիվիտի  բուժման ժամանակ:  Ակնաբուժական ապլիկատորը բարելավում է օրգանիզմի ընդհանուր վիճակը, լավացնում հիշողությունը, բարձրացնում տրամադրությունը, հաղորդում հոգեկան դրական լիցքեր:


«Երիտասարդության դիմակ»-ը  կարող է կիրառվել ինչպես առանձին այնպես էլ դեղորայքային բուժմանը զուգընթաց: 


Ապլիկատորը կազմված է կտորե դիմակից, որի վրա դրված են 11 առաձգական մագնիսներ, որոնք տեղակայված են աչքերի և հոնքերի մկանների՝ կենսակտիվ կետերում:


Դիմակի ձևը, աչքերի և քթի բացվածքների չափերը բոլոր նմուշների համար նույնն են:
Մագնիսային ինդուկցիան մագնիսների վրա կազմում է 35+10 мТл:


Մագնիսական հատկությունը պահպանվում է 7-8տարի:

Օգտագործման կարգը

Դիմակը օգտագործելուց առաջ մաշկը անհրաժեշտ է լավ մաքրել շպարից: Ապլիկատորը դնել դեմքին, համապատասխանեցնել աչքերի, քթի բացվածքները, ապա ամրացնել ծոծրակի հատվածում: Մատների թեթև շարժումներով դիմակը ուղղել դեմքի վրա: Ապլիկատորը կրել օրական ամենաքիչը մեկ ժամ: Լավագույն արդյունքներ ստանալու համար կարելի է այն կրել ողջ գիշերվա ընթացքում:


Հակացուցում:


Մագնիսների նկատմամբ անհատական անընկալունակություն,  հղիություն:


Խնամքը


Մաքրել դիմակը՝ օգտագործելով թեթև լվացող միջոցներ, մաքրաջրել մաքուր ջրով, չորացնել սրբիչով:

 

Դիտումներ: 1470 | Ավելացված է: Nar96 | Գնահատականը: 5.0/2
Միայն մեկնաբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Օրացույց

«  Նոյեմբեր 2011  »
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների Արխիվ

Մեր Հարցումը

Գնահատեք կայքը
Միայն պատասխանները: 542

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz