Չորեքշաբթի, 24.04.2024, 05:22
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Հոկտեմբեր » 22 » Համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ
13:46
Համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ





Համբույրի մոգական ուժը...

Սոցիոլոգների կարծիքով միջին տարիքի եվրոպացին ամեն օր միջին հաշվով համբուրվում է 7 անգամ, երիտասարդները` 12 անգամ, իսկ 50-ն անց մարդիկ` մոտավորապես 2 անգամ: Հարկ է նշել, որ հարցման ենթարկված տարբեր տարիքի տղամարկանց և կանանց մոտ 12%-ը ընդհանրապես չեն կարողացել մտաբերել, թե երբ են վերջին անգամ համբուրվել:

Համբուրվելը յուրաքանչյուրիս կյանքում այնքան ինքնաբուխ և բնական երևույթ է դարձել, որ շատ հաճախ մենք դրան առանձնակի նշանակություն չենք տալիս: Բայց իզուր, քանի որ վերջինս ոչ միայն ռոմանտիկ տրամադրություն է ստեղծում, այլև բարերար ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, կրճատում է սթրեսը, այրում կալորիաները, խթանում իմունային համակարգը: Համբույրի մոգական ուժը թույլ է տալիս ձեռբազատվել նույնիսկ զկրտոցից:

Համբուրվելու արվեստը գալիս է դարերի խորքից: Այն ռոմանտիկ և հանելուկային երևույթ է: Առանձնահատուկ կախարդանք ունեն ամենաանմեղ, համարյա մայրական սուրբ քնքշանքները երեխայի հանդեպ, որոնք և' ցավն են մեղմում, և' վերքերն են ամոքում: Լինում են նաև նենգ համբույրներ, ինչպիսին, օրինակ, Հուդայինն էր` դավադրությամբ դրոշմված Քրիստոսի ճակատին: Գոյություն ունեն նաև այսպես կոչված հեռահար նպատակներ հետապնդող համբույրներ, կրոնական և ծիսական համբույրներ, ինչպես նաև ողջույնի, քաղաքական, ընկերական և էրոտիկ համբույրներ ...


Հեքիաթը կյանք չէ, բայց իրականությունից է ծնվում

 

Համբույրի հրաշագործ ուժին երբևէ չեն կասկածել միայն հեքիաթային հերոսները: Հենց համբույրն էր, որ Կային փրկեց կախարդանքից, Սպիտակաձյունիկին արթնացրեց մահաբեր քնից, գորտին արքայադստեր վերածեց, իսկ հրեշին` գեղեցիկ արքայազնի: Ակնհայտ է նաև մի փաստ, որ հեքիաթներում երբեք «չար նպատակներով» չեն համբուրել («Վամպիրների համբույրները» հաշվի չենք առնում, քանզի դրանք ո'չ հեքիաթային պատմություններ են):

Դե ինչ, արժե՞ արդյոք երկմտել կամ կասկածանքով վերաբերվել «երկու հոգիներն իրար կապող այդ գեղեցիկ կամրջին» կամ էլ սիրեցյալին համբուրելուց առաջ ուշի-ուշով թերթել նրա բժշկական անկետան: Ընտրությունը ձերն է, սակայն ակնհայտ հիվանդ մարդու հետ շփվելիս ավելի լավ է քիթը և բերանը ծածկել բամբակ-թանզիվային դիմակով կամ օգտվել հաղորդակցման ձեռքի տակ եղած միջոցներով (հեռախոս, ինտերնետ, sms հաղորդագրություններ և այլն):

Կարծում ենք` կհամաձայնեք, որ ամենաանվտանգ համբույրն այն համբույրն է, որը տեղի չի ունենում: Իսկ եթե այնուամենայնիվ ձեր շուրթերը միաձուլվել են ձեր սիրեցյալի շուրթերին, պետք չէ խուճապի մատնվել և մտածել այն հազարավոր միկրոբների մասին, որոնք հավանաբար «վխտում» են նրա բերանի խոռոչում: Ավելի լավ չէ՞ տրվել զգայական հաճույքի բերկրանքին` չմտածելով հնարավոր հետևանքների մասին:



Դիտումներ: 1579 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 4.5/2
Միայն մեկնաբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Օրացույց

«  Հոկտեմբեր 2011  »
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների Արխիվ

Մեր Հարցումը

Գնահատեք կայքը
Միայն պատասխանները: 542

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz