Ութբաթ, 29.03.2024, 07:52
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Նոյեմբեր » 29 » Հետաքրքիր փաստեր ատամների մասին
21:01
Հետաքրքիր փաստեր ատամների մասին



Ասացինք արդեն, որ լնդերի հիվանդությունները, ինչպես, օրինակ` գինգիվիտը, շատ տարածված են աշխարհում, ու այս կամ այն տեսակը պատահում է գրեթե ամեն մարդու մոտ:


Առաջին «ատամնաբույժները» եղել են էտրուսկները. նրանք դեռևս մ.թ.ա. VII դարում տարբեր կաթնասունների ատամներից արհեստական ատամներ են պատրաստել մարդու համար, ի դեպ, նրանք նաև կամրջակներ պատրաստելու փորձ ունեին, որոնք լիովին պիտանի էին ծամելու համար:

Առաջին անգամ մոտավորապես 5000 տարի առաջ ատամի մածուկ ստեղծել են եգիպտացիները. այն գինու և չեչաքարի (պեմզա) խառնուրդ էր: Հին հռոմեական կայսրության ժամանակաշրջանից մինչև XVIII դարը ատամնամածուկի հիմնական բաղադրիչներից մեկը մեզն է եղել. դրանում պարունակվող ամոնիակը հրաշալի մաքրող հատկություն ունի: Ու զարմանալի չէ, որ ներկայումս էլ շատ մածուկների մեջ ամոնիակ է կիրառվում:

Հնում մարդիկ դիտավորյալ փչացնում էին ու հեռացնում առջևի ատամները, քանի որ, չգիտես ինչու, կարծում էին, թե դրանք մարդկանց չարիք պատճառելու խորհրդավոր հատկություն ունեն:

Եթովպիայում եղել է ժամանակ, երբ բնակչության արական հատվածն ատամները սրելու սովորույթ ուներ: Երիտասարդը չէր կարող դուր գալ օրիորդին, հարսնացուին, եթե նման գործողության չէր ենթարկվել, ու դրա ապացույցը պետք է լիներ բամբուկի ցողունն ատամներով պոկելը:

Մինչև XVIII դարի սկիզբը ատամնաբուժության մեջ չափուձևի միակ միջոցն աչքաչափն էր:

Ալմաստների 20%-ն է միայն ենթարկվում մշակման ու կիրառվում ոսկերչության մեջ, մնացածը կիրառվում է զանազան գործիքների պատրաստման համար, ինչպիսիք են, օրինակ` ատամնաբուժական բոր-գլխիկները:

Առջևի ատամները ներկելը լայն տարածում է ունեցել Հեռավոր Արևելքում: Ամուսնացած ճապոնուհիներն ու վիետնամուհիները սև ներկով ներկում էին առջևի ատամները: Ներկանյութի բաղադրության մեջ «սակի» անվանումով մի միջոց էր օգտագործվում, որը մաշկն այրում էր ու գարշահոտ էր, սակայն ներկի ազդեցությունն այնքան ուժեղ էր, որ սև գույնը նույնիսկ մի քանի տարի էր պահպանվում:


Դիտումներ: 2588 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 4.0/2
Միայն մեկնաբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Օրացույց

«  Նոյեմբեր 2011  »
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների Արխիվ

Մեր Հարցումը

Գնահատեք կայքը
Միայն պատասխանները: 542

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz