Հինգշաբթի, 25.04.2024, 10:34
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Հոկտեմբեր » 28 » Հիշողություններ
21:48
Հիշողություններ




Մարդու ճանաչողությունը չի սահմանափակվում միայն ընկալման պրոցեսներով։ Ընկալումը դա պայմանականորեն ճանաչողական պրոցեսի առաջին փուլն է, որին, նույնպես պայմանականորեն, հաջորդում է հիշողության ֆունկցիան։

Մենք խոսում ենք պայմանականության մասին միայն և միայն ուսուցողական պահանջներից ելնելով, որոնք էլ թելադրում են այդ հաջորդականությունը։ Իրականում հոգեկան բոլոր ֆունկցիաները, ունենալով էվոլյուցիոն տեսակետից հիերարխիկ կառուցվածք, ընթանում են զուգահեռ և միաժամանակ։


Հիշողությունը հոգեկան պրոցեսներից հաջորդն է, որի հիմնական «առաքելությունը» ձեռք բերված փորձը կուտակելու, պահպանելու և վերարտադրելու մեջ է, ինչը հնարավորություն է տալիս անհատին լիարժեք հարմարվել միջավայրում։ Հիշողության հիմնական ֆունկցիաներն են մտապահելը, պահպանելը, վերարտադրելը և մոռանալը։ Հիշողությունը դասակարգվում է հետևյալ կերպ`


1. Ըստ հիշողության ակտիվության (այսինքն, ըստ նրա, թե որն է ավելի ակտիվ) այն բաժանվում է՝

 

  • պատկերային (այսինքն` հիշվումէպատկերը)՝ձայնային, տեսողական, համի, հոտի, տակտիլ,
  • շարժողական (մոտոր),
  • հուզական (էմոցիոնալ),
  • տրամաբանական։

 

2. Ըստ գործունեության նպատակի՝

 

  • կամային,
  • ակամա։

 

3. Ըստ տևողության՝

 

  • կարճատև,
  • երկարատև։

 

Մտապահման ընթացքում ֆիքսվում և ամրանում է նոր ձեռք բերած փորձը նախկինում ձեռք բերածի հետ։ Հաջորդ քայլը` ֆիքսած փորձի (ինֆորմացիայի) պահպանումն է, ինչը կախված է այդ նոր փորձի նշանակությունից անձի համար։ Այս պրոցեսի հիմքում ընկած է ասոցիացիաների ստեղծումը։ Վերարտադրման ընթացքում տեղի է ունենում երկարատև հիշողության «պահեստներում» կուտակված ինֆորմացիայի ակտուալիզացիան (կարևորումը) և այդ ինֆորմացիայի օգտագործումը։ Այդ ընթացքում էական նշանակություն ունի, այսպես կոչված, ճանաչումը, այսինքն` վերարտադրում կրկնակի ընկալման պայմաններում։

 

Ներկայումս կարծիք կա, որ հիշողության պրոցեսներում ներգրավված են ոչ միայն անալիզատորի կեղևի համապատասխան կենտրոնները, այլև ոչ սպեցիֆիկ կառույցները՝ հիպոկամպը, մամիլյար մարմինները, թալամուսը (Պեյպեյցի գոտին) և ցանցանման գոյացությունը։

 

Խորհրդային ականավոր հոգեբան Ա. Լուրիան (1974) նշում էր, որ հիշողությունը ակտիվ մնեստիկ (մտային) գործունեություն է, որն ապահովվում է ուղեղի տարբեր մասերի համալիր և բարդ գործունեության շնորհիվ՝ ճակատային բլթերի «հսկողությամբ»։ Փոխհամագործակցում են հիշողության սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ «սուբստրատները» խոսքի և մտածողության ուղեղային գոտիների հետ։

 

Ապացուցված է, որ վաղ մանկական հասակից հիշողության ֆունկցիայի հնարավորություններն աստիճանաբար կատարելագործվում են՝ սկզբում պատկերավոր, իսկ հետագայում` տրամաբանական։ Հասնելով իր հնարավորությունների գագաթնակետին 20-25 տարեկանում, այն մինչև 40-45 տարեկան մնում է նույն մակարդակին, որից հետո աստիճանաբար սկսում է թուլանալ, խաթարվել, հատկապես նոր տեղեկատվություն ձեռք բերելու առումով։

 

Հիշողության ֆունկցիան կարող է տատանվել որոշակի սահմաններում, զանազան արտաքին ամենօրյա իրադարձությունների ազդեցությամբ՝ անքնությունից, հոգնածությունից, հույզերից, հիվանդությունից։ Ուստի, հիշողության շուրջ գանգատները բավականին հաճախ են հնչում զանազան բժիշկների առանձնասենյակներում։ Հետաքրքիր է նշել նաև, որ մարդիկ հակված են բողոքել հիշողությունից, բայց երբեք՝ խելքից։

Դիտումներ: 975 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 5.0/2
Միայն մեկնաբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Օրացույց

«  Հոկտեմբեր 2011  »
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների Արխիվ

Մեր Հարցումը

Ձեր սեռը
Միայն պատասխանները: 547

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz