Հնագույն գեղեցկուհիների գաղտնիքները - 23 Сентября 2011 - Armenian Medicine
   
Կիրակի, 11.12.2016, 16:47
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 23 » Հնագույն գեղեցկուհիների գաղտնիքները
21:33
Հնագույն գեղեցկուհիների գաղտնիքները





Կլեոպատրա թագուհին, ըստ տարբեր աղբյուրների, դեմքի մաշկի խնամքի համար տարբեր էմուլսիաներ է հայտնագործել: Նա խառնում էր մեղրը, ալոէի փոշին` արծաթյա ամանի մեջ ջրով խառնած վիճակում: Ձեռքերը խնամում էր կաթով լոգանքներ ընդունելով: 

Մազերը լվանում էր 3 թարմ ձվի դեղնուցներով, ապա շփում էր եղինջի, կռատուկի (սՏտցւ) եւ գայլուկի կոնաբույլերի ջրով պատրաստված թուրմով: Կլեոպատրան հայտնի է կաթով պատրաստված լոգանքներով: Եվ ահա, այդ լոգանքից հետո, նա հատուկ պատրաստված սկրաբ էր օգտագործում: Դրա համար նա 300 գրամ ծովային աղը խառնում էր կես բաժակ սերուցքի հետ եւ դրանով 10 րոպե տրորում մարմինը: Վերջում նրան լողացնում էին տաք ջրով: 

Իսպանիայի թագուհի Իզաբելլան առանձնանում էր իր գեղեցիկ մազերով, հրաշալի մաշկով, աչքերի փայլով: Նույնիսկ ամենահասուն տարիքում նա հրաշալի տեսք է ունեցել: Թագուհու դեմքի եւ մաշկի խնամքի միջոցները պատրաստվում էին բույսերից: Դիմակները հիմնականում պատրաստվում էին երիցուկի , եզնալեզվի , հազրեվարդի , հազարաթերթիկի եւ վարդի, շուշանի տերեւներով եւ թփերով, որոնք թրմվում էին սպիրտի մեջ: 

Գեղեցկուհի Շահրեզադեի կերպարը հավաքական է. բացի 1001 հեքիաթներից, նրան են վերագրվում գեղեցկության, մաշկի խնամքի համար նախատեսված որոշ դեղատոմսեր: Մազերը թագուհին ներկում էր հինայի եւ բասմայի խառնուրդով, այնուհետեւ շփում էր մրգահյութերով: Ատամները թագուհին սպիտակեցնում էր շատ թանձր եւ բնական յոգուրտով: Ի դեպ, իսկական յոգուրտը ժամանակին պատրաստվել է բնական կաթով եւ թթխմորով : Յոգուրտի հայրենիքն, իհարկե, համարվում է Բալկանյան թերակղզին, ավելի ճիշտ` հնագույն Թրակիան: Թրակիացիները նկատել են, որ թթված կաթն ավելի երկար է մնում, քան թարմ կաթը, եւ սկսել են թարմ կաթը խառնել թթված կաթի խմորիչի հետ: Այդպիսով ստացվել է յոգուրտը: Շահրեզադեի մարմինը լոգանք ընդունելուց մեղրով են մերսել, որի մեջ ավելացված է եղել բուսական որեւէ յուղ եւ նախապես ծեծված-մանրացված ընկույզի փոշի: 

Նապոլեոն Բոնապարտի կինը` Ժոզեֆինան, հասարակ կին է եղել: Նրա մաշկը երիտասարդացնող, խնամքի համար նախատեսված հիմնական դիմակները պատրաստվել են սովորական խաշած կարտոֆիլից: Մաշկի լայնացած ծակոտկենները մաքրել է քաֆուրի տաք թրջոցներով: Սոված ստամոքսին նա միշտ կիտրոնահյութով եւ սովորական գազավորված ջրով հեղուկ է ընդունել, որով մաքրել է օրգանիզմը շլակներից, եւ պահպանել է իր կուսական գեղեցկությունը: 

Հենրիխ 2-րդ թագավորի սիրուհին` Դիանա դը Պուատիեն, համոզված էր, որ ընդամենը մի քանի դիմակներ օգտագործելով՝ հնարավոր չէ պահպանել գեղեցկությունը: Վաղ առավոտյան ժամը 6:00-ին նա սառը լոգանք էր ընդունում, ապա մինչեւ ժամը 8:00-ն ձիով զբոսանք էր կատարում: Այնուհետեւ պառկում էր հանգստանալու: Թեթեւ նախաճաշում էր, օրվա երկրորդ կեսին զբաղվում էր պետական կարեւոր գործերով: Նա ընդհանրապես, նույնիսկ քիչ քանակությամբ, ալկոհոլ չէր օգտագործում: Նա համոզված էր, որ դեմքը գինուց այտուցվում է: Նրա հիմնական գաղտնիքը, սակայն, այն էր, որ նա երբեք չէր մտածում ծերության մասին: 

Ռուսաստանի Եկատերինա 2-րդ կայսրուհին գեղեցկությունը պահպանելու համար տարբեր հրաշագործ միջոցների էր դիմում: Նախ, ամեն օր հատուկ պատրաստված բալզամներով լոգանք էր ընդունում: Բալզամներից մեկը պատրաստվում էր հետեւյալ կերպ. 4 թարմ ձվի դեղնուցների հետ խառնվում էր նուշի թանձր կաթը, նախապես վարդի թերթիկներով թրմված ջուրը, եւ 1 բաժակ օղի: 

Լյուդովիկոս 6-րդի սիրելի Մարքիզուհի դը Պոմպադուրը առողջական որոշ խնդիրներ ուներ, մաշկը բարակ եւ չոր էր: Եվ, որպեսզի մաշկը թարմ եւ հարթ երեւա, Ժաննա-Անտուանետան դիմակներ էր պատրաստում սերուցքով եւ ձվի սպիտակուցներով: Սերուցքը խառնում էր նախապես լավ հարած սպիտակուցի հետ եւ կիտրոնի լուծույթ էր ավելացնում: Վաղ առավոտյան նա դեմքի խնամքի համար կիտրոնահյութ եւ ձիթապտղի յուղ էր օգտագործում: Որոշ ժամանակ անց նա դեմքը լվանում էր ոչ շատ տաք ջրով, եւ ամբողջ օրը դեմքը պահպանում էր նուրբ տեսքը: Բացի այդ, նա առավոտյան 1 բաժակ թարմ գազարահյութ էր խմում, որի մեջ ավելացնում էր 1 գդալ մեղր: Գազարով եւ մեղրով պատրաստված հյութն ամբողջ օրվա ընթացքում նրան առույգ տրամադրություն էր պարգեւում: 

Մերիլին Մոնրոյի մասին պատմում են, որ պատահում էր, որ նա օրը 15 անգամ լվացվում էր: Որպես սնուցող կրեմ՝ նա հաճախ օգտագործում էր ձիթապտղի բուսական յուղը: Նա խուսափում էր արեւից, համոզված էր, որ արեւն ավելի արագ է ծերացնում մաշկը, քան ժամանակը: Նախաճաշում էր 1 բաժակ տաք կաթով եւ մի քանի հում ձվով: Մոնրոն համոզված էր, որ կնոջ մարմինն օդի ազատ ներթափանցման կարիք ունի, այլապես այն թառամում եւ կնճռոտվում է: Այդ իսկ պատճառով կտրականապես դեմ էր ներքնաշորերին եւ զուգագուլպաներին: 

Հնում գեղեցկուհիները լվացվում էին արծաթե սափորի մեջ պահպանվող սառը ջրով: Այսօր արդեն գիտնականները նշում են, որ սառը ջրով եւ հատկապես արծաթյա տարայի մեջ պահպանվող ջրով լվացումները մաշկը պաշտպանում են ավելորդ եւ վնասակար մանրէների ներթափանցումից: Արծաթը 1750 անգամ ավելի ուժեղ է ոչնչացնում մանրէները, քան կարբոլաթթուն, եւ 3,5 անգամ ավելի ուժեղ, քան քլորը, ֆուրացիլինը եւ մարգանեցը: Պատահական չէ, որ թագավորական սպասքը մշտապես արծաթազօծ է եղել:

Երիտասարդացնող դիմակներ 

- 1 ճ/գ բանանը խառնեք հավի ձվի դեղնուցին եւ 1թ/գ մեղրին։ Լավ խառնելուց հետո քսեք դեմքին, 15 րոպե անց դեմքը լվացեք գոլ ջրով։

- Կես նարնջի պտղամիսը մանր կտրատեք, ավելացրեք 2 ճ/գ կաթնաշոռ, 1 թ/գ մեղր եւ մի քանի կաթիլ բուսայուղ։ Խառնեք զանգվածը, լցրեք թանզիֆի վրա, 15 րոպե պահեք դեմքին, ապա լվացեք։

- Հարած ձվի սպիտակուցը 1-ական թ/գ մեղրի, կաթի (սերուցքի կամ կաթնաշոռի), կիտրոնահյութի հետ խառնեք եւ քսեք դեմքին։ Պահեք 10-15 րոպե եւ լվացվեք գոլ ջրով։

Չոր, թեփոտվող, բորբոքված մաշկի համար

Խառնեք 1թ/գ մեղրը 1 հում ձվի դեղնուցի հետ։ Պահեք 15-20 րոպե։ Լվացեք տաք ջրով, այնուհետեւ ցայեք դեմքը սառը ջրով։

Բշտիկների համար. Եթե դեմքին բշտիկ է աճում, ապա կարմրած մասին 1 կաթիլ մեղր քսեք, պահեք 20 րոպե։

Սնուցող, սպիտակեցնող դիմակ. Խառնեք հարած 1 ձվի դեղնուցը 1թ/գ մեղրի եւ կես թ/գ գրեյպֆրուտի հյութին։ Պահեք 20 րոպե, լվացեք տաք ջրով։

Մանր կնճիռների դեպքում. Հարած 2 դեղնուցը խառնեք 1-ական ճ/գ մեղրի հետ։ Ավելացրեք 1ճ/գ բժշկական գլիցերին։ Բամբակե խծուծի օգնությամբ զանգվածը քսեք դեմքին։ Պահեք 15-20 րոպե, լվացեք տաք ջրով։ 

Նորմալ մաշկը սնուցող դիմակ. 1ճ/գ մեղրին ավելացրեք 5-10 կաթիլ կիտրոնահյութ։ Քսեք դեմքին, 10-15 րոպե հետո լվացեք տաք ջրով։ 

Չոր մաշկը փափկեցնող դիմակ. Խաշած կարտոֆիլը տրորեք պատառաքաղով, խառնեք 1 հում ձվի դեղնուցի հետ, ավելացրեք 1-ական թ/գ մեղր եւ ձիթապտղի յուղ։ Պատրաստի շիլան քսեք դեմքին, 15 րոպե հետո լվացեք տաք ջրով։ Դեմքին սնուցող քսուք քսեք։ 

Քսուք թառամող եւ չոր մաշկի համար. 2-ական ճ/գ արքայանարնջի (կորոլյոկ) պտղամիսը (պատառաքաղով տրորած) խառնեք հավի հալած ոսկրածուծի հետ։ Ավելացրեք 1-ական թ/գ մեղր եւ բուսայուղ։ Պահեք սառը տեղում։

Սնուցող դիմակներ մեղրով՝ չոր մաշկի համար

- 1-ական ճ/գ մեղրը եւ թթվասերը խառնեք։ Ավելացրեք մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ։ Քսեք դեմքին, 20 րոպե անց լվացեք տաք եւ ցայեք սառը ջրով։

- 1-ական թ/գ մեղրը, ձիթապտղի յուղը եւ կիտրոնի հյութը խառնեք, ավելացրեք 1 ճ/գ ջուր։ Ստացված զանգվածի մեջ թրջեք թանզիֆը, տեղադրեք դեմքի վրա։ 20 րոպե հետո թղթե անձեռոցիկով չորացրեք դեմքը։ 

- 1 թ/գ մեղրը խառնեք 1ճ/գ սերուցքի (սլիվկի) հետ, քսեք դեմքին, պահեք 20 րոպե։ Դիմակը հանեք տաք ջրով, ցայեք սառով։

Լայնացած ծակոտիներով մաշկի համար. Հարած 1 ձվի փրփրեցրած սպիտակուցին ավելացրեք մեկական թ/գ մեղր, կաթնաշոռ, կիտրոնի հյութ, լավ խառնեք, ավելացրեք վարսակի փաթիլներ եւ խառնեք մինչեւ խիտ շիլա դառնալը։ Քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք տաք, ցայեք սառը ջրով։

Սպիտակեցնող դիմակ. Կես կիտրոնի հյութը խառնեք երկուական ճ/գ մեղրի եւ ջրի հետ։ Թանզիֆը ներծծեք այդ խառնուրդով եւ 20 րոպե դրեք դեմքին։ Լվացվեք գոլ ջրով։ Խառնուրդը պահեք սառնարանի մեջ 2 օրից ոչ ավելի։ 

Դիմակ աչքերի շուրջը գտնվող կնճիռների դեմ

- Ձվի դեղնուցը հարեք, կաթիլ-կաթիլ ավելացրեք 1ճ/գ ձիթապտղի յուղ, այնուհետեւ նույն ձեւով ավելացրեք 1ճ/գ նարնջի հյութը եւ 1թ/գ մեղրը։ Քսեք դիմակը աչքերի շուրջը, պահեք 15-20 րոպե, լվացեք տաք ջրով։

- Եփեք 1 թ/գ երիցուկը 200 մլ ջրով՝ մինչեւ եռալը։ Խառնեք 1 թ/գ մեղրով։ Լցրեք խորանարդիկներով կաղապարի մեջ, դրեք սառնարանի սառնախցիկի մեջ։ Ամեն առավոտ մաքրեք դեմքը այդ մեղրային խորանարդիկներով՝ շրջանաձեւ պտտեցնելով դեմքի վրա։ Ունի թարմացնող ազդեցություն, ցանկալի է օգտագործել տաք եղանակներին։

Վիտամինային դիմակ. 2թ/գ մեղրին ավելացրեք քերիչի մանր հատվածով անցկացրած փոքր խնձոր եւ 1 դեսերտային գդալով ձիթապտղի յուղ։ Քսեք դեմքին, 10-15 րոպե հետո լվացվեք գոլ ջրով։

Դեմքը մաքրող եւ սնուցող դիմակ. Խառնեք 1-ական ճ/գ վարսակի փաթիլները, ջուրը եւ եգիպտացորենի ալյուրը։ Ավելացրեք 1 ձվի սպիտակուց եւ 1 ճ/գ մեղր։ Քսեք դեմքին։ 15 րոպե հետո լվացեք տաք ջրով։

Դեմքը մաքրող հրաշալի սկրաբ. 1թ/գ մեղրին դանակի ծայրով ավելացրեք բրնձե ալյուր, օգտագործեք անմիջապես պատրաստելուց հետո։ 2 րոպե մերսեք մաշկը, պահեք եւս 10 րոպե եւ լվացվեք գոլ ջրով։ 

Չոր եւ նորմալ մաշկի համար. 1 դեղնուցը խառնեք 1-ական ճ/գ կարագի, շիլայատիպ դարձած արոսի պտուղների հետ, ավելացրեք 1թ/գ մեղր։ Օգտագործեք անմիջապես պատրաստելուց հետո։ Պահեք դեմքին 10-15 րոպե, ապա լվացեք։ Սնուցում է մաշկը։

Մազերը, եղունգները, շրթունքները բուժող՝ մեղրով դեղատոմսեր

Մազերի թեփի դեպքում. 1 բաժակ կաղնու կեղեւի եփուկը խառնեք մայիսյան մեղրի հետ (այն հավաքում են գարնանը առաջին ծաղկող ծաղիկներից, ունի սպիտակ գույն եւ նուրբ բուրմունք)։

Մազերը լվանալուց 1 ժամ առաջ գլխամաշկի մազարմատները մերսեք այդ խառնուրդով։

Ճարպոտ մազերի դեպքում. Մաքուր լվացած, խոնավ մազերին քսեք հետեւյալ բալասանը՝ 30 գրամ երիցուկի վրա լցրեք 100 մլ եռջուր, թրմեք 1 ժամ, քամեք, ավելացրեք 2 թ/գ մայիսյան մեղր, պահեք 30 րոպե։ Մազերը լվացեք տաք ջրով եւ թողեք չորանա բնական ճանապարհով։ 

Մազերը թավշյա, փափուկ դարձնելու համար. 1թ/գ մեղրը խառնեք 1 ձվի հարած դեղնուցի հետ։ (Շատ կարեւոր է, որպեսզի ալերգիա չունենաք մեղրի հանդեպ։ Փորձելու համար քսեք դաստակի մի փոքր հատվածին, պահեք 1 օր)։ Այդ խառնուրդի մեջ լցրեք 2 թ/գ ձիթապտղի յուղ (կարելի է նաեւ արեւածաղկի)։ Դրանով լավ ներմերսեք գլխամաշկը, վրայից հագեք ցնցուղի համար նախատեսված գլխարկ, 10-15 րոպե հետո լվացեք օճառահեղուկով։ 

Չիչխանով թեյը նպաստում է մազերի աճին՝ դարձնելով խիտ, ազատում է թեփից:

Կեսական բաժակ չիչխանի պտուղներով թեյին ավելացրեք 1 թ/գ մեղր, խմեք սնունդ ընդունելուց 1 ժամ հետո։

Կոտրվող եղունգների դեպքում. Քսեք եղունգների վրա բնական մեղր, պահեք 10 րոպե։ Կանոնավոր շարունակեք օրը 1 անգամ, մինչեւ վիճակի բարելավումը։

Հանգստացնող լոգանք մեղրով. +37 աստիճան լոգանքի ջրին ավելացրեք 2ճ/գ գոլ ջրի մեջ լուծված մեղր։ 20 րոպե լոգանք ընդունեք։ Հակացուցված է սրտանոթային հիվանդությունների դեպքում։

Ճաքած շրթունքների դեպքում. «Մանկական» քսուքի մեջ խառնեք մի քանի կաթիլ մեղր եւ քսեք շրթունքներին։ Պաշտպանում է չորանալուց։


Դիտումներ: 6310 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 4.3/3
Միայն մեկնաբանությունները: 1
1 Vahe   (11.10.2011 21:04)
happy happy happy happy

Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2016
Создать бесплатный сайт с uCoz