Ութբաթ, 29.03.2024, 18:27
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 13 » Հորանջելը և քորը վարակիչ են
16:10
Հորանջելը և քորը վարակիչ են




Համարվում է, որ եթե մարդկանց խմբում որևէ մեկը հորանջի, բոլորը կսկսեն հորանջել: Պարզվել է, որ քորն էլ է վարակիչ: Այս երևույթի պատճառը որոշեց պարզել Ուեյք Ֆորեստ բապտիստական բժշկական կենտրոնի մասնագետ Ժիլ Յոսիպովիչը: Նրա խոսքերով` բավական է ուղղակի նայել իրեն քորող մարդուն, որպեսզի ինքդ սկսես քորվել:

Յոսիպովիչի և Ալեքսանդր Պապուայուի ղեկավարած գիտնականների խումբը որոշեց պարզել, թե ինչ է կատարվում մարդու ուղեղի մեջ նման պահերին: Նրանք ուսումնասիրեցին պատկերավոր ազդակների գործողությունը 14 կամավորների վրա:

Կամավորների ձեռքին քսում էին հիստամին կամ ֆիզլուծույթ: Կամավորներից 11-ը տառապում էին ատոնիկ դերմատիտից /ԱԴ/: Այս հիվանդությունը բնորոշվում է քորով և կրկնվող ընթացքով կախված տարվա եղանակից: Այնուհետև կամավորներին ցույց էին տալիս կարճ տեսահոլովակներ, որտեղ մարդիկ կամ քորվում էին, կամ հանգիստ նստած էին: Միաժամանակ բժիշկները վերլուծում էին կամավորների պահվածքը:

Պարզվեց, որ ԱԴ-ով տառապողները քորվող մարդկանցով տեսահոլովակ դիտելու ժամանակ սկսում էին ավելի հաճախ քորել իրենք իրենց: Ստացվում է, որ քորն իրոք վարակիչ է: Այսինքն պատկերավոր ազդակներն իրոք կարող են ազդեցություն ունենալ կենտրոնական նյարդային համակարգի վրա:


Դիտումներ: 913 | Ավելացված է: Nar96 | Գնահատականը: 5.0/1
Միայն մեկնաբանությունները: 1
0  
1 Enokyan   (10.01.2012 22:06) [Նյութ]
hetaqrqir nyuter@ vortexic es gtnum???

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz