Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ՆՇԱՆԱԿԵԼ ԶՐՈՒՑԱԿՑԻ ՀԱՅԱՑՔԸ - 19 Октября 2011 - Armenian Medicine
   
Կիրակի, 11.12.2016, 16:49
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Հոկտեմբեր » 19 » Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ՆՇԱՆԱԿԵԼ ԶՐՈՒՑԱԿՑԻ ՀԱՅԱՑՔԸ
17:04
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ՆՇԱՆԱԿԵԼ ԶՐՈՒՑԱԿՑԻ ՀԱՅԱՑՔԸ




Լայն բացված, փայլուն աչքերը վկայում են նրբազգացության, հետաքրքասիրության մասին: Նման հայացքը բնորոշ է աշխույժ, խելացի և գիտակ մարդկանց: Խամրած, կիսափակ կոպերով օտարված հայացքն անտարբերության, հոգնածության կամ ձանձրույթի նշան է, կկոցած աչքերը նշանակում են ուշադրություն, կենտրոնացում, զննում: Նման հայացքը կարող է ընկալվել որպես նենգության ու խորամանկության դրսևորում:



Ուղիղ հայացքը արտահայտում է հետաքրքրություն, վստահություն, սրտաբացություն:

 

Հոնքերի տակից հայացքը, նաև շեղակի հայացքը նշանակում են անվստահություն, իջեցրած գլխի դեպքում` ագրեսիվություն, մարտակոչ, կքված մեջքի դեպքում` խոնարհություն, ծառայելու պատրաստակամություն:

 

Երբ զրուցակիցը նայում է վերևից ներքև` գլուխը ետ գցած (վերամբարձ), նշանակում է ցանկանում է իշխել, ղեկավարել:

 

Խուսափող հայացքը կարող է արտահայտել անվստահություն, համեստություն կամ մեղավորություն:

 

Ստի յուրօրինակ ալեփոխարկիչ են բիբերը: Երբ մարդը ճըշմարտությունն է ասում, բիբերը ռեֆլեքսորեն լայնանում են, երբ ստում է` սեղմվում են: Փորձեք Ձեր ընտրյալին հարցնել` սիրու՞մ է Ձեզ արդյոք, և նայեք նրա աչքերի մեջ: Ինչ էլ որ պատասխանի, բիբերը ճշմարտությունը կասեն:

 

Աչքերով հնարավոր է ճանաչել ու զգալ մարդու խառնվածքն ու մտադրությունները: Նրանք կարող են վկայել նաև հիվանդությունների հանդեպ հակվածության մասին, նույնիսկ հնարավորություն տալ ախտորոշել արդեն զարգացող հիվանդությունը:


Դիտումներ: 464 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 5.0/1
Միայն մեկնաբանությունները: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2016
Создать бесплатный сайт с uCoz