Ութբաթ, 29.03.2024, 05:34
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 7 » Ինչ են ցանկանում մեր նյարդերը
17:47
Ինչ են ցանկանում մեր նյարդերը



Մարդու օրգանիզմում գործում  է 12 համակարգ, դրանք են` կենտրոնական նյարդային, շնչառական, սիրտ-անոթային, արյունաստեղծ, մարսողական, արտազատիչ, միզասեռական, վերարտադրողական, ներզատիչ, ոսկրամկանային, լիմֆատիկ, իմունային և պերիֆերիկ նյարդային համակարգեր: 

Սրանց համերաշխ համագործակցության արդյունքում ստեղծվում է առողջ օրգանիզմ: Եթե թվարկվածներից մեկը կամ մյուսը չի  գործում  ինչպես հարկն է, ապա մնացածի աշխատանքը նույնպես խախտվում է: Յուրաքանչյուրն էլ կարևոր է, չկա երկրորդական համակարգ: Եթե մեկը շարքից դուրս գա, ապա իր հետևից կտանի մնացածին:

Կենտրոնական նյարդային համակարգն (ԿՆՀ) ապահովում է օրգանիզմի ողջ  կենսագործունեության  վերահսկողությունը: Մեր  ուղեղում գիտակից մասնիկներ` նեյրոններ կան (նյարդային բջիջներ), որոնք ապահովում են կենսագործունեությունը: Եթե հասկանանք, թե ինչ է կատարվում, կկարողանանք նրանց հետ ճիշտ վարվել: Ի՞նչ է նյարդային համակարգը. հասկանալու համար պետք է իմանալ, թե այն ինչ տեսք ունի: Մեր օրգանիզմում միլիարդավոր նյարդային բջիջներ կան, որոնք գոյություն ունեն իրենք իրենց: Նյարդային բջիջները չեն բազմանում: 

Մարդու օրգանիզմն այնպես է կառուցված, որ օրգանիզմում ինքնափոխանակություն է կատարվում, այսինքն` երիտասարդ  բջիջները փոխարինում են «ծերերին» ու օրգանիզմը կարող է այդպես ապրել 100 տարի: Մենք ծնվում ու մահանում ենք բջիջների նույն քանակով:  Արյունը թարմանում է յուրաքանչյուր 3 ամիսը մեկ, այսինքն` յուրաքանչյուր երեք ամիսը մեկ ոչ մի հին էրիթրոցիտ չի մնում:

Ուղեղի բջիջների  դեպքում ամեն ինչ այլ կերպ է. դրանք երբեք չեն թարմանում կամ նորանում, կարող են սնվել ու ինչ-որ ինֆորմացիա ստանալ բնությունից, սակայն դրանք չեն ծնվում: Ուստի, եթե երեխային ծնված օրվանից էկոլոգիական թույներ ենք ներարկել, ապա չպետք է մոռանանք, որ նրան թունավորել ենք մնացած ողջ կյանքի համար:  Օրինակ`   ամբողջ օրը քլորաջրի մեջ լողացնելը կամ դիմեդրոլ կիրառելը կամ էլ կարծեցյալ անվնաս  դեղորայք տալը (ինչպիսին է պարացետամոլը) պահանջված չափաբաժնից ավելի խտությամբ, որը, ի վերջո, կարող է  էնցեֆալոպաթիայի պատճառ դառնալ:

Կարևոր է հասկանալ, որ մեր օրգանիզմը ոչ թե մենք ենք ղեկավարում, այլ ուղեղը: Օրինակ` մտածում ենք, վատ չէր լինի խանութ գնալ և կաթ առնել: Իրականում օրգանիզմում կալցիումի պակաս է առաջացել, իսկ նեյրոններն առանց կալցիումի չեն աշխատում: Ու նրանք էլ մեր օրգանիզմին կաթի են  ուղարկում: Նրանք են  ասում` կաթ խմելու ժամանակը չէ՞:  Ուրեմն, հասկանալի է, չէ, որ երբ կամենում ենք քնել կամ էլի ինչ-որ բան անել, ապա  նշանակում  է, որ  այդ ցանկությունը մեր սեփական նեյրոնների հրամանն է, ինչին  երբեմն  ընդդիմանում ենք: Եվ իզուր: Փորձենք պատկերացնել, թե ինչ է կատարվում այդ դեպքում: 

Սկզբում ուղեղն ազդանշան է ուղարկում ասելով` ես հոգնել եմ, իսկ մարդը որոշում  է աշխատանքն ավարտին հասցնել: Կամ, ասենք, վարորդին ուղեղն ասում է ` հոգնել եմ, էներգիաս սպառվել է, իսկ նա դեռ 200 կմ պետք է վարի: Վարորդը  մտածում  է` ինչ-որ կերպ տակից դուրս կգա: Բայց իսկապե՞ս  կհասնի: Եթե ուղեղը 10 անգամ ասել է` հոգնել եմ և արդյունքի չի հասել, ապա 11-րդ անգամ պարզապես կանջատվի: Իսկ երբ ուղեղն անջատվում է, մարդը քնում է կամ էլ թմբիրի մեջ հայտնվում, երբ և՛ կաս , և՛ չկաս: Բնականաբար, հսկողությունն անհետանում է: Ու այդ ժամանակ դժբախտությունն անխուսափելի  է` վթար  է տեղի ունենում:

Մեր կյանքը պատահականությունների շղթա  է, իսկ այդ պատահականությունները` ԿՆՀ-ից են ծնվում: Ի՞նչ կարող է լինել: Ուղեղը կազմված է բջիջներից ու ջրից: Այդ բջիջներին արյուն է մատակարարվում, որն իր հետ թթվածին ու սննդարար  նյութեր է բերում ու իր հետ թույներ տանում: Ինչպե՞ս կարելի է անջատել ուղեղը. երբեք ու ոչ մի կերպ: Այն կարելի է մաքրել, լվանալ ջրով, սնուցել, տալ սննդանյութեր: Ուղեղին հնարավոր չէ հանգստացնել: Եթե մարդը խնդիրներ ունի, ինչպե՞ս կարող  է հանգստանալ, ուղեղը չի հանգստանում: Կարելի է , իհարկե, դեղահաբ տալ, ու ճիշտ է, նա կանջատվի ու կքնի, սակայն, արթնանալու հետ  կրկին կսկսի մտածել: Կնշանակի, ոչ մի հանգստաբեր միջոց չի գործում: Եթե նեյրոնին ինչ-որ բան է պակասում, ապա պետք է տալ դա: Իսկ հասկանալու համար, թե ինչ է պակասում, պետք է ուսումնասիրել բջիջը:

Բջջի կյանքի համար 28 ամինաթթու է անհրաժեշտ, 12 վիտամին, 15 հանքանյութ, ճարպաթթու, ֆերմենտներ, ջուր ու թթվածին:  Իսկ դեղորայքով ուղեղը չես սնում, այլ անջատում ես նյարդային համակարգը: Մարդու վարքագիծը նեյրոնի կյանքն է: Եթե նեյրոնի համար սարսափելի  է, ապա միակ պատճառը թթվածնային քաղցն է: Այլ պատճառ չկա: Նեյրոնը բջիջ է, եթե թթվածնից զրկես, կսկսի նյարդայնանալ: Եթե մարդը կրծքահեղձուկ ունի (բրոնխիալ ասթմա), անոթները նեղացած են, ուղեղին թթվածին չի հասնում, ապա նա սկսում է նյարդայնանալ, դեսուդեն ընկնել:  

Դիցուք` մարդու վրա շուն է հարձակվել, ադրենալին է անջատվում, որը կտրուկ սեղմում է անոթները: Արյունը  մղվում   է ուղեղ, ապա սպազմ է տեղի ունենում. Ու մարդը սկսում է վախենալ, որովհետև թթվածին չկա: Վախը ուղեղում թթվածնի ու էներգիայի պակասն  է` պայմանավորված   իրավիճակով: Վախը հատուկ  է և՛  երեխաներին, և՛  մեծահասակներին  ու կարող է հանգեցնել հոգեկան տրավմաների:


Դիտումներ: 3410 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 5.0/1
Միայն մեկնաբանությունները: 1
0  
1 Armine   (28.02.2013 13:13) [Նյութ]
kecceq shaaaat lav sharadrac e ,parz ev haskanali

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz