Ութբաթ, 29.03.2024, 04:40
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 1 » Ինչից` որ օրգանն է ցավում
17:52
Ինչից` որ օրգանն է ցավում




Մեր զգացմունքները մեզ կարող են հիվանդ դարձնել: Բժիշկները, հոգեբաններն ու սոցիոլոգները վաղուց են պարզել, որ սխալ ապրելակերպը հանգեցնում է սրտի հիվանդությունների: Աշխատանքի նկատմամբ  տհաճությունը ուղեղի հիվանդություն է ծնում, սիրային հաճախակի սթեսները ` թոքերի ու վահանաձև գեղձի հիվանդության պատճառներ են: Նախանձը մարսողության խնդրի պատճառ է դառնում: Ծայրահեղ պատվասիրությունը վտանգում է երիկամները, վախը` լյարդը, խորամանկությունը` ստամոքսը, սեռական անվստահությունը` ենթաստամոքսային գեղձը (կարող է անգամ շաքարախտ զարգանալ):

Անցյալի վրա  սևեռվելը ողնաշարային հիվանդության զարգացման լուրջ պատճառ է: Ագահ մարդիկ, բնականաբար, լեղապարկի խնդիրներ, իսկ կասկածամիտ մարդիկ` ավիշի հետ կապված խնդիր են ունենում: Մելանխոլիայի հակումը ավելացնում է սրտի նոպաների ռիսկը: Ուսումնասիրություններով հաստատվել է, որ կլինիկական դեպրեսիայով տառապող մարդիկ սրտի սուր հիվանդությունների տեր են դառնում 4-5 անգամ ավելի հաճախ, քան նորմալ հոգեկանով մարդիկ: Եվ, մշակութային կյանքին ակտիվ մասնակցություն ունեցողները ոչ միայն առողջությունն են բարելավում, այլև երկարացնում են կյանքը: Գիտնականները կարծում են, որ մշակույթը խթանում է իմունային համակարգը: Չպետք է ծայրահեղությունների դիմել ու փորձել սեփական բացասական զգացմունքներից ազատվել: Հարկավոր է  ամեն անգամ, առանց նյարդայնանալու, դիտարկել ու վերլուծել իրավիճակը: Ու այդ դեպքում ինքնազգացողությունը կլավանա:

Շատ հաճախ օրգանիզմը հուշում է զարգացող հիվանդության մասին: Այդ ազդանշաններն այնքան էլ «ուշագրավ» չեն, սակայն փորձառու բժիշկը  կարող է դրանք նշանակալի համարել: Օրինակ` եղունգների կոտրատվելը կարող է վահանաձև գեղձի խնդրի կամ էլ հանքային աղերի պակասի հետևանք լինել: Եղունգների վրա ակոսիկների ի հայտ գալը ենթաստամոքսային գեղձի բորբոքման, բարակ աղիքի կամ էլ հոդաբորբի  արտահայտություն լինել: Գծերը կարող են նաև սթրեսի հետևանք լինել: Տափակ եղունգները թույլ սրտի մասին են վկայում: Եթե հաց ուտելուց հետո գլուխը ցավում է, իսկ անալիզները մաքուր են, կնշանակի ալերգիա ունեք: Եթե ձեր լեզուն  ասես  եռման ջրով վառած  լինի, կնշանակի պետք է բժշկի գնալ, գուցե վարակիչ հիվանդություն ունեք, ինչի մասին նույնիսկ չեք էլ ենթադրում: Լեզվի այրոցքը խոսում է սակավարյունության, վիտամինների    պակասի ու արյան հետ կապված խնդրի մասին:

Եթե գիշերը ոտքը ձգվում է, ուրեմն մագնեզիումի պակաս ունեք: Մկանների «գործադուլը» կարող է վկայել արյան շրջանառության խանգարումների  ու ոտքերի անոթային համակարգի խնդիրների մասին: Եթե նկատում եք, որ նիհարում եք, թեև ուտում ենք ամեն ինչ, ապա դա վահանաձև գեղձի գերֆունկցիայի կամ միոկարդի ինֆարկտի նախանշան է:

Հասկանալի է, որ սրանք ընդհանրական տվյալներ են ու բժշկի տեղեկանքի ու ախտորոշման հավակնություն չունեն, սակայն կարող են լրացուցիչ առիթ դառնալ, որ մարդն իրեն ուշադրություն հատկացնի ու մտածի սեփական ինքնազգացողության բարելավման  մասին: Առողջ եղեք:



Դիտումներ: 1552 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 0.0/0
Միայն մեկնաբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Օրացույց

«  Սեպտեմբեր 2011  »
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների Արխիվ

Մեր Հարցումը

Գնահատեք կայքը
Միայն պատասխանները: 542

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz