Հինգշաբթի, 25.04.2024, 10:08
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Հոկտեմբեր » 21 » Կակաոն սրտի ընկերն է
11:52
Կակաոն սրտի ընկերն է





Նոր ապացույցներ են ստացվել, որ կակաոյի օգտագործումը նվազեցնում է տղամարդկանց զարկերակային ճնշումը, ինչպես նաև սրտանոթային հիվանդություններից մահացության դեպքերը:

Հասարակական առողջության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի գիտնականների կողմից իրականացվել են հետազոտություններ, որոնց մասնակցել է 65-ից մինչև 84 տարեկան, խրոնիկ հիվանդություններից զուրկ 470 տղամարդ:

Հետազոտությունները մեկնարկել են 1985 թվականին և ընթացել 15 տարի: Առաջին և հետագա այցերի ժամանակ` 5 տարին մեկ անգամ, տղամարդիկ պատասխանել են իրենց սննդակարգին վերաբերող հարցերին, մասնավորպես` կակաո պարունակող սննդամթերք օգտագործելու հաճախականության մասին:

Հոլանդացի գիտնականները հայտնաբերել են, որ տղամարդիկ ամեն օր օգտագործել են գրեթե 2.11 գ կակաո: Մասնակիցների 1/3-ը հետազոտությունները սկսելուց առաջ ընդհանրապես կակաո չէր օգտագործում:

Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ այն տղամարդկանց մոտ, ովքեր կանոնավոր օգտագործում էին կակաո պարունակող սննդամթերքներ, զարկերակային ճնշումը ցածր էր` ի տարբերություն այն տղամարդկանց, ովքեր այդպիսի սնունդ կամ խմիչք չէին օգտագործում: Հետազոտությունների ընթացքում մահացել էր 314 տղամարդ, որոնցից 152-ը` սրտանոթային հիվանդություններից:

Պարզվել է, որ այն տղամարդիկ, ովքեր առավել հաճախ են օգտագործում կակաո պարունակող սննդամթերքներ, 2 անգամ ավելի քիչ են մահանում սրտանոթային հիվանդություններից, քան նրանք, ովքեր խուսափում են կակաո պարունակող սննդից:

Ռիսկի գնահատումն իրականացվում էր` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են քաշը, ծխելը, ֆիզիկական ակտիվության մակարդակը, սննդակարգի կալորիականությունը և ալկոհոլի օգտագործման մակարդակը:

Ըստ հոլանդացի գիտնականների` սրտի և անոթների համար առավել կաևոր են կակոյի մեջ առկա յուղը և հակաօքսիդանտները: Հակաօքսիդանտները պաշտպանում են հյուսվածքները վնասվելուց, ինչը պայմանավորված է բարձր ակտիվություն ունեցող միացությունների` ազատ ռադիկալների ազդեցությամբ:

Չնայած առկա եզրահանգումներին, շատ գիտնականներ կարծում են, որ դա շոկոլադի ազդեցությունն է: "Չոր վիճակում և մեծ չափաբաժնով օգտագործվող կակաոն դժվար է մարսվում օրգանիզմի կողմից: Որպեսզի այն որևէ օգուտ տա, պետք է օրեկան ուտել 100 գ սև շոկոլադ",- հայտարարել է Կետի Ռոսը սրտային հիվանդությունների դեմ պայքարի բրիտանական ֆոնդից: "Դա կնշանակի մոտ 500 կալորիայի և 30% ճարպի օգտագործում, ինչը պարունակվում է 100 գ շոկոլադի մեջ":

"Մենք իհարկե մարդկանց չենք առաջարկում հրաժարվել շոկոլադից: Ցանկացած մարդ կարող է ժամանակ առ ժամանակ վայելել դրա համը: Սակայն կան սիրտը լավացնելու ավելի լավ ճանապարհներ",- հայտարարեց Ռոսը:


Դիտումներ: 1047 | Ավելացված է: Nar96 | Գնահատականը: 5.0/1
Միայն մեկնաբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Օրացույց

«  Հոկտեմբեր 2011  »
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների Արխիվ

Մեր Հարցումը

Գնահատեք կայքը
Միայն պատասխանները: 542

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz