Կոկորդի Քաղցկեղ - 27 Августа 2011 - Armenian Medicine
   
Կիրակի, 11.12.2016, 16:45
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Օգոստոս » 27 » Կոկորդի Քաղցկեղ
17:28
Կոկորդի Քաղցկեղ



Կոկորդի քաղցկեղը ծանր հիվանդություն է, որը չարորակ ուռուցքների շարքում գրավում է 10-րդ տեղը, իսկ վերին շնչառանակ ուղիներում` 1-ը: Կոկորդի քաղցկեղն ունի զարգացման 0,1,2,3,4 ստադիաներ: Շատ հաճախ քաղցկեղը հայտնաբերվում է 2-րդ և 3-րդ ստադիաներում, որի ժամանակ ախտահարված է լինում գրեթե ողջ կոկորդը:

Լարինգոէկտոմիան հիմնավորված օնկոլոգիական միջամտություն է, որի արդյունքում հիվանդները զրկվում են մարդկանց հետ հաղորդակցումից, նկատվում է հոգեկան ծանր վիճակ, և այս ամենը համարվում է գլխավոր պատճառ, որ հիվանդները հրաժարվում են վիրաբուժական միջամտությունից: Վիրաբուժական միջամտությունից բացի հիվանդներն անցնում են նաև քիմիոթերապիայի և ճառագայթային թերապիաների կուրսեր, որոնք տալիս են մեծ արդյունք: Այժմ գոյություն ունեն ձայնի վերականգման 3 հիմնական մեթոդ` լոգոպեդական, վիրաբուժական, էլեկտրոկոկորդ: Այս մեթոդներից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը:

Լոգոպեդական մեթոդը համարվում է ամենահայտի մեթոդը և չի պահանջում ավելորդ հարմարվածության առաջացում: Հայտնի է, որ կերակրափողի չափսը մեծ չէ և կազմում է 80-120 մլ: Այս քանակության օդը հիվանդին ֆոնացիայի համր չի բավականացնում: Այս մեթոդին տիրապետելու համար մեծ խոչընդոտ է համարվում ֆարինգոսպազմը` նկատվում է հիվանդների 11-15 %-ի մոտ:

Դիտումներ: 3958 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 2.0/1
Միայն մեկնաբանությունները: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2016
Создать бесплатный сайт с uCoz