Մալարիա - 3 Октября 2011 - Armenian Medicine
   
Ութբաթ, 02.12.2016, 22:51
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Հոկտեմբեր » 3 » Մալարիա
21:44
Մալարիա





Մալարիան վարակիչ հիվանդություն է, որն ընթանում Է պարբերաբար կրկնվող դողէրոցքի նոպաներով։ Փոխանցվում է հատուկ տեսակի մոծակների միջոցով։ Մոծակը հիվանդ մարդուն կծելով՝ վարակվում Է, որոշակի ժամանակ անց դառնում Է մարդու համար վարակիչ և առողջ մարդուն կծելով՝ վարակում։

Հայաստանում այդ մոծակները տարածված են մի քանի շրջաններում և հատկապես Արարատի մարզում, որտեղ շատ են ճահճուտները և ջրականգերը (մոծակների բազմացումը տեղի Է ունենում կանգնած ջրերում)։ Հայաստանում հանդիպող մալարիայի դեպքերը մեծամասամբ լինում են ամռանը և աշնան սկզբում, ինչը կապված է վարակը փոխանցող մոծակների կենսագործունեության հետ
։
Առաջին օրերին լինում են միայն ընդհանուր, ոչ տիպիկ նշաններ։ Մի քանի օրից սկսվում են նոպաները։

 

Դողէրոցքի նոպա


Նոպան սովորաբար սկսվում է առավոտյան ժամերին` դողով (1-2 ժամ տևողությամբ)։ Դողի վերջում մարմնի ջերմաստիճանը բարձրանում է՝ հասնելով 40–41°C։ Տենդը տևում է 6-8 ժամ։ Ջերմության բարձրացումն ուղեկցվում է ուժեղ գլխացավով, մկանացավերով, ծարավի զգացումով, անոթազարկի և շնչառության հաճախացմամբ։ Մաշկը լինում է կարմրած, չոր, տաք, աչքերը՝ արյունալցված։ Նոպան ավարտվում է մարմնի ջերմաստիճանի կտրուկ իջեցումով, որն ուղեկցվում է առատ քրտնարտադրությամբ։ Նոպայից հետո հիվանդը սովորաբար ուժասպառ քնում է։ Զարթնելուց հետո նա իրեն համեմատաբար լավ է զգում։ Յուրաքանչյուր նոպայից հետո հիվանդը գնալով նիհարում ու հյուծվում է։


Դողէրոցքի նոպաները կրկնվում են 2-3 օրը մեկ և չբուժվելու դեպքում կարող են տևել 1-2 ամիս, որից հետո ժամանակավոր դադարում են։ Անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի և համապատասխան բուժում ստանալ։

 

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ


Մալարիայով վարակումը կանխարգելու համար հետևեք ստորև բերվող խորհուրդներին

 

  • Հիվանդին մեկուսացրեք և ժամանակին դիմեք բժշկի։
  • Մալարիայի օջախում պայքարեք մոծակների դեմ, պատուհանները ցանցապատեք, բնության գրկում երկար մնալու դեպքում կրեք հատուկ պաշտպանիչ հագուստ և մաշկին քսեք մոծակներին վանող հատուկ նյութեր։
  • Այն վայրերում, որտեղ հիվանդության օջախ կա (Արարատի մարզ և այլն), բնակչության շրջանում ամեն տարի կատարվում է դեղորայքային կանխարգելում, որը պաշտպանում է մարդկանց հիվանդությունից ամբողջ տարվա ընթացքում։ Հրաժարվել այդ դեղորայքից չի կարելի։


Դիտումներ: 2398 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 4.0/2
Միայն մեկնաբանությունները: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2016
Создать бесплатный сайт с uCoz