Շաբաթ, 20.04.2024, 13:18
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 13 » Մաքուր օդ => Առողջ քուն
15:44
Մաքուր օդ => Առողջ քուն




Ընդհանրապես լավ քնելու համար խորհուրդ է տրվում քնելուց առաջ խուսափել սուրճից և խմել մի բաժակ գոլ կաթ: Բայց վերջերս հայտնաբերվել է, որ օդի ջերմաստիճանը մեծ դեր է խաղում քնի որակի մեջ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ քնելու համար լավագույն ջերմաստիճանը 15-20°C-է: Որոշ դեպքերում ջերմաստիճանի մեծացումը առաջացնում է քնի խանգարումներ: 15-20°C-ը իջեցնում է մարմնի ջերմաստիճանը և առաջացնում է քնկոտություն:

Որոշ հետազոտությունների արդյունքների հաշվարկները ցույց են տվել, որ շատ դեպքերում օդի ջերմաստիճանի կարգավորման խնդիրները դառնում են կայուն անքնության պատճառ: Օրինակ' ցույց է տրվել, որ քնելուց առաջ անքնությամբ տառապող մարդկանց մարմնի ջերմաստիճանը սովորականից բարձր է լինում, ինչն էլ առաջացնում է գրգռվածություն և քնի խանգարում:

Դեպքերի մեծամասնության պարագայում մարմնի ջերմաստիճանի նվազումը համընկնում է վերջույթների ջերմաստիճանի բարձրացման հետ, քանի որ արյունատար անոթները լայնանում են, և մարմինը սկսում է ջերմություն տարածել:

Գիտնականները հավաստիացնում են, որ քնի խնդիրներ ունեցող մարդիկ կարող են քնել զով սենյակներում և քնելուց առաջ ոտնաթաթերի արանքում դնել մեկ շիշ տաք ջուր:

Այս կերպ հնարավոր է բարելավել մարմնի ներքին ջերմաստիճանը:


Դիտումներ: 1441 | Ավելացված է: Nar96 | Գնահատականը: 5.0/1
Միայն մեկնաբանությունները: 1
+1  
1 ED   (13.12.2011 15:58) [Նյութ]
http://videolessons.do.am/dir/medicina_i_zdorove/7

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz