Մազերի ճերմակելը կարելի է կասեցնել. - 15 Сентября 2011 - Armenian Medicine
   
Կիրակի, 11.12.2016, 16:46
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 15 » Մազերի ճերմակելը կարելի է կասեցնել.
21:23
Մազերի ճերմակելը կարելի է կասեցնել.



Նյու Յորքյան Լենգոն ինստիտուտի բժշկական կենտրոնի բժիշկները պարզել են, որ մազերի պիգմենտացիայի համար պատասխանատու է Wnt սպիտակուցը, որը վերահսկում է մարդու օրգանիզմի բիոլոգիական բազմաթիվ գործընթացներ:

Գիտնականները մի քանի տասնամյակ առաջ արդեն գիտեին, որ մազերը ներկելիս փոխազդեցության մեջ են գտնվում ֆոլիկուլների ցողունային բջիջները և պիգմենտ վերարտադրող melanocyte բջիջները: Բայց պատճառները, որ ընկած էին պիգմենտացիայի հիմքում, բացահայտված չէին: Կենտրոնի գիտնականների խոսքով՝ հենց Wnt սպիտակուցի բացակայությունն է «ստիպում» մազերին փոխել իրենց սկզբնական գույնն ու ճերմակել:

Նախկինում կարծում էին, որ մազերի ճերմակելու գործընթացում կարևոր դեր են խաղում երկու տարբեր բջիջներ, իսկ հիմա արդեն ակնհայտ է, որ այդ գործընթացում իր դերն ունի Wnt-ն:

Հետազոտող խմբի ղեկավար պրոֆեսոր Մայումի Իտոն հայտարարել է, որ Wnt-ն գենետիկ փոփոխությունների ենթարկելով հնարավոր կլինի կասեցնել մազերի ճերմակելու գործընթացը: Գիտնականներն այդ փորձն արդեն հաջողությամբ իրականացրել են մկների վրա:


Դիտումներ: 444 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 5.0/1
Միայն մեկնաբանությունները: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2016
Создать бесплатный сайт с uCoz