Ութբաթ, 19.04.2024, 16:37
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 9 » Միջավայրի գործոնների ազդեցությունն օրգանիզմնրի զարգացման վրա
15:16
Միջավայրի գործոնների ազդեցությունն օրգանիզմնրի զարգացման վրա





Միջավայրի գործոններն կարող են էական ազդեցություն ունենալ օրգանիզմների անհատական զարգացման մեջ թե՛ սաղմնային, թե՛ հետսաղմնային շրջաններում: Այդ գործոնները շատ բազմազան են:

Բնության նման գործոննորի թվին են պատկանում ջերմաստիճնը, լույսը, ճառագայթումը, միջավայրի աղային և գազային բաղադրությունը, սննդի պաշարները և այլն: Գործոնների դրական ազդեցությունը նաստում է զարգացման տարբեր փուլերի առաջընթացին` առողջ սաղմի ձևավորմանն, օրգանիզմի բնականոն աճմանն ու հասունացմանը:

Գործոնների բացասական ազդեցությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, տարաբնույթ հիվանդությունների առաջացման` ընդհուպ մինչև օրգանիզմի վաղաժամ վախճանի: Գործոնների ազդեցությունը սաղմնային շրջանում: Մարդկանց մոտ գործոնների ազդեցությունը զգալի է արդեն զարգացման սազմնային շրջանի բնականոն ընթացքն ապահովելու համար հղի կինը պետք է խուսափի տարաբնութ սթրեսային վիճակներից, իսպառ բացառի իր կողմից ալկոհոլային խմիչքների օգտագործումը, ծխելը և, նույնիսկ, ծխող մարդկանց միջավայրում, չօդափոխված սենյակում գտնվելը, պետք է սնվի ռեժիմով, օգտագործի հաշվեկշռված սնունդ: Գորխոնների ազդեցությունը հետսաղմնային շրջանում: Է՛լ ավելի վտանգավոր է բացասական գործոնների անմիջական ազդեցությունն օրգանիզմի վրա զարգացման հետսաղմնային շրջանում:

Մարդկանց, հատկապես դեռահասների ծխելը, ալկոհոլային խմիչքների, տարաբնույթ թմրանյութերի օգտագործումն առողջության ծանր խանգարումներ կարող են առաջացնել: Կարող են խիստ ախտահարվել մարդու բոլոր օրգան-համակարգերը` ամենից առաջ կենտրոնական նյարդային համակարգը, սիրտը և արյունատար անոթները, թոքերը, երիկամները և այլն: Ծխախոտի գործածումը շատ երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար դարձել է իսկական աղետ: Թեև մեր երկրում գործում է ծխախոտի արտադրության, իրացման և հասարակական վայրերում օգտագործման սահմանափակումեր սահմանող օրենքը, այնուամենայնիվ, մեր հանրապետությունում ծխախոտ օգտագործում է տղամարդկանց ավելի քան 60%-ը, իսկ ծխող կանաց թիվը գնալով ավելանում է: Ծխախոտի ծուխը պարունակում է նիկոտին և այլ թունավոր նյութեր, որոնք ազդում են ոչ միայն ծխող, այլև ծխախոտի ծխով լցված միջավայրում գտնվող այլ անձանց վրա, առաջացնելով ինչպոս անմիջակա, այնպես էլ ամիսների և տարիների ընթացքում նկատվող ազդեցություններ: Բացի այդ, ծխելն ազդում է նաև մաշկի վրա, գույնը դառնում է անառողջ, ժամանակից շուտ առաջանում են կնճիռներ: Ըստ վիճակագրական տվյալների ծխողմերի մոտ, համեմատած չծխողմերի հետ, էապես բարձր է բազմաթիվ վտանգավոր հիվանդությունների առաջացման հավանականությունը:

 Թմրանյութերն ու ալկոհոլը արագորեն ներծծվում են արյան մեջ և հասնելով գլխուղեղ, ազդում են ուղեղի հատուկ կենտրոնների վրա, առաջ բերելով հաճույքի, հիշողության, մտածողության, ժամանակի զգացողության և շարժումերի փոխհամաձայնեցման փոփոխություններ: Թմրամոլությունը հիվանդություն է, որը պայմանավորված է թմրամիջոցների պարբերաբար օգտագործման հետևանքով առաջացած հոգեկան, երբեմն նաև ֆիզիկական կախվածությամբ: Թմրամիջոցների որոշ տեսակներից կախվածություն կարող է առաջանալ նույիսկ փոքր չափաքանակներից և շատ արագ: Թմրամոլը հետզհետե սկսում է օգտագործել ավելի ու ավելի մեծ չափաքանակներ, որպեսզի հասնի ցանկալի ազդեցության: Թմրամիջոցների օգտագործումն, ալկոհոլային խմիչքների չարաշահումը և թունամոլությունը կործանարար ազդեցություն կարող են ունենալ նաև մարդու մտավոր գործունեության, սրտի աշխատանքի, շնչառության և այլ կենսական գործընթացների վրա, ինչը կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների ծագման և մարդու վաղաժա, ,մահվան: Օրինակ, ալկոհոլը քայքայում է լյարդն, առաջացնում ցիրոզ հիվանդությունը:

Ալկոհոլի պարբերաբար օգտագործումը հանգեցնում է ծամր հիվանդության` ալկոհոլիզմի, իսկ թմրանյութի օգտագործումը` թմրամոլության, որոնք պահանջում են երկարատև մասնագիտական բուժում: Հատկանշական է. Որ բացասական գործոնների ազդեցությունը կարող թ ճակատագրական լինել նաև ապագա սերունդների համառ:

 Ալկոհոլամոլ, թմրանյութեր օգտագործող կամ թունամոլ ծնողներից , որպես կանոն, ծնվում են սակավամիտ և ֆիզիկապես ոչ լիարժեք երեխաներ:


Դիտումներ: 13302 | Ավելացված է: Nar96 | Գնահատականը: 4.4/31
Միայն մեկնաբանությունները: 1
0  
1 qristine   (16.09.2015 17:28) [Նյութ]
shat hetaqrqir er mersi

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz