Մկները կօգնեն մարդկանց պայքարել ինֆարկտի դեմ - 5 Сентября 2011 - Armenian Medicine
   
Ութբաթ, 02.12.2016, 22:49
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 5 » Մկները կօգնեն մարդկանց պայքարել ինֆարկտի դեմ
17:47
Մկները կօգնեն մարդկանց պայքարել ինֆարկտի դեմ






Բրիտանացի գիտնականները պնդում են, որ գտել են ինֆարկտի դեմ պայքարելու նոր ուղի։ Վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մկների սրտերն արտադրում են հատուկ սպիտակուց, որից ձեւավորվում են սրտի նոր հյուսվածքներ։

Ինֆարկտ տարած մարդկանց շրջանում երեքից երկուսի մոտ սրտամկանը լրջորեն վնասված է։ Ինչքան շատ հյուսվածք է մահանում, այդքան թույլ է դառնում սիրտը։ Եվ որքան մեծանում է մարդը, այդքան դժվար է նա տանում ինֆարկտը։ Իսկ մկների մոտ այլ կերպ է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ տարիքի հետ մկների մոտ բարձրանում է նշված սպիտակուցն արտադրելու ունակությունը։ 

Ինչպես ցույց է տվել փորձը, կաթվածից հետո TSS4 սպիտակուցի ներարկում ստացած կրծողների հյուսվածքներն ու բջջիջները ավելի արագ են վերականգնվել, քան ներարկում չստացած կրծողներինը։ Բացի այդ, առաջինների մոտ ինֆարկտից հետո առաջացած սրտի վնասվածքները նույնպես ավելի քիչ են եղել։

«Մենք ապացուցեցինք, որ հնարավոր է վերականգնել սրտի վնասված հյուսվածքները»,- հայտարարել է հետազոտության ղեկավար, գիտնական Փոլ Ռայլին։


Դիտումներ: 772 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 0.0/0
Միայն մեկնաբանությունները: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2016
Создать бесплатный сайт с uCoz