Հինգշաբթի, 18.04.2024, 15:36
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 19 » Մտածողության խանգարումներ` գերարժեք մտքե
13:57
Մտածողության խանգարումներ` գերարժեք մտքե





Գերարժեք են համարվում այն մտքերը, որոնք առաջանում են իրական հանգամանքների հիման վրա, սակայն հետագայում աճող հուզական լարվածության արդյունքում հիվանդի համար ձեռք են բերում գերիշխող և կարևոր նշանակություն։

Այսպես, օրինակ, որևէ անարդարության նկատմամբ շատ բնական ռեակցան ժամանակի ընթացքում ներքին վերապրումների և վերագնահատումների հիման վրա ոչ թե հանգուցալուծվում է և անցնում, այլ ընդհակառակն՝ ուժեղանում, ձեռք բերում նոր իմաստ ու նշանակություն։ Հիվանդն անընդհատ վերադառնում է այդ հանգամանքներին, տառապանքն ավելի ու ավելի է աճում, քանի որ հիվանդի ողջ գիտակցությունը լեցուն է զանազան մանրամասների և մանրուքների վերագնահատմամբ։

Ի տարբերություն կպչուն մտքերի, սրանք չեն ընկալվում հիվանդի կողմից որպես օտար, տանջող, այլ, ընդհակառակն, դառնում են հիվանդի աշխարհայացքի մի մասը. հիվանդը ոչ թե պայքարում է դրանց դեմ (ինչպես կպչունության պարագայում), այլ աստիճանաբար զարգացնում և խորացնում է այդ ապրումները։ Սակայն, ի տարբերություն զառանցանքային մտքերի, դրանք ունեն իրական հիմք և պատճառ, և չնայած գերիշխող բնույթին գերարժեք մտքերն այնուամենայնիվ աշխարհահայացք չեն դառնում, չեն բերում անձի փոփոխմանը, ինչը բնորոշ է զառանցանքին։ Գերարժեք մտքերը կարող են ընդգրկել մարդու կենսաբանական, հոգեբանական և սոցիալական ոլորտները և համապատասխան էլ արտահայտվել կլինիկորեն։

Գերարժեք մտքերը կարող են դիտվել նաև որպես ինքնուրույն հոգեախտաբանական խանգարումներ անձնային խանգարումների, ինչպես նաև՝ անձնային նորմայի շրջանակներում։ Կլինիկայում հաճախ ենք տեսնում այս խանգարումները՝ քրոնիկական զառանցանքի սկզբնական փուլերում։


Դիտումներ: 1725 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 5.0/1
Միայն մեկնաբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Օրացույց

«  Սեպտեմբեր 2011  »
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների Արխիվ

Մեր Հարցումը

Գնահատեք կայքը
Միայն պատասխանները: 542

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz