Ութբաթ, 26.04.2024, 01:27
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Հոկտեմբեր » 2 » Օձերի խայթումներ
18:25
Օձերի խայթումներ





Թունավորումը զարգանում է օձի թույնի ներգործության հետևանքով։ Օձի խայթման ժամանակ թույնն արտահոսական ծորաններով և ատամնամղանցքով արտանետվում է մարդու օրգանիզմ։

Պետք է հիշել, որ օձերը մարդու վրա չեն հարձակվում։ Նրանք խայթում են միայն ինքնապաշտպանության նպատակով, երբ մարդը պատահական տրորում է նրանց կամ ձեռքով բռնում։

 

Օձերի մոտ այս կամ այն թույնի գերակշռումից կախված կարելի է առանձնացնել թույների 2 հիմնական խմբեր՝ արյունաանոթաթունային (իժ և բոժոժավոր օձեր) և նյարդաթունային (կոբրա)։

 

Կովկասի, Անդրկովկասի տարածքում ամենից հաճախ հանդիպում են իժերը։ Շատ ավելի տարածված են սովորական, տափաստանային, կովկասյան և պնչեղ (մեծադունչ) իժերը։ Ամենավտանգավորը գյուրզան է, որը հանդիպում է նաև Անդրկովկասում։ Այդ օձերի թույներն օժտված են արյունամակարդիչ հատկություններով, ուստի խայթումից հետո զարգանում է թրոմբոհեմոռագիկ կամ ֆիբրինոլիտիկ համախտանիշ, որն արտահայտվում է արյան ներանոթային տարածուն մակարդումով։ Թունավորման ախտածագման մեջ մեծ նշանակություն ունի նաև իժային օձերի թույնի արյունալուծի ազդեցությունը։

Թույնի տարածումն օրգանիզմում գերազանցապես տեղի է ունենում ավշային ուղիներով, սակայն հնարավոր է նաև արյան հոսքի և նույնիսկ նյարդաթելերի ուղղությամբ։

 

Թունավորման կլինիկական պատկերը կախված է խայթող օձի տեսակից ու չափերից, գրգռվածության աստիճանից, արտանետվող թույնի քանակից, երեխայի տարիքից ու մարմնի զանգվածից, առողջության վիճակից, խայթման տեղակայումից, այն հյուսվածքների անոթավորման աստիճանից, որտեղ հայտնվել է թույնը, ինչպես նաև ժամանակին ու ճիշտ կատարվող բուժումից։ Շատ ավելի վտանգավոր են օձերի խայթումները պարանոցի, դեմքի, գլխի մազածածկ մասերում։

 

Խայթման տեղում անմիջապես առաջանում է ուժեղ ցավ, իսկ մի քանի րոպե հետո արյունահոսական այտուց է զարգանում։ Խայթման տեղի շուրջն առաջանում են շճային կամ արյունային պարունակությամբ բշտեր և արյունազեղումներ։ Եթե խայթման տեղը տեղակայված է վերջույթի վրա, ապա այտուցվում է վերջույթը, որը հաճախ, տարածվելով, ընդգրկում է նաև իրանը։ Հյուսվածքների այտուցն ուղեկցվում է լիմֆադենիտով և լիմֆանգիտով։

Առաջին 20-30 րոպեներին զարգանում են շոկի երևույթներ՝ թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, հնարավոր է նաև գիտակցության կորուստ։ Ծանր դեպքերում զարգանում է ներանոթային տարածուն մակարդման պատկեր։ Մահ կարող է առաջանալ սիրտ-անոթային կամ պարենխիմատոզ օրգանների սուր անբավարարությունից։

 

Նյարդաթույնի հիմնական ազդող գործոնը նրա կուրարեանման ներգործությունն է։ Կոբրայի թույնը առաջացնում է ռեֆլեքսային գործունեության խանգարում, թերլուծանքներ և պարալիզներ։ Թույնի նկատմամբ առանձնահատուկ զգայնություն ունեն ուղեղի կոճղեզային կենտրոնները և ողնուղեղը։ Կլինիկական պատկերը խայթման տեղում արտահայտվում է այրող ցավի առաջացումով, որը ,սակայն, մի քանի ժամ հետո թուլանում է։ Խայթումից գրեթե անմիջապես հետո զարգանում է բուռն թունավորում։ Խանգարվում է շարժումների կոորդինացիան, նկատվում է թուլություն, անհանգստություն։ Բավականին արագ զարգանում են շնչառության դժվարացում, սրտխառնոց, փսխում, թքազատություն, կլման խանգարում։ Արագ հարաճում է շարժողական մկանունքի վերընթաց պարալիզը։ Նկատվում է սրտի գործունեության թուլացում, ինքնակամ միզարձակություն և կղում։ Մահը տեղի է ունենում շնչառության դադարից։

 

Բուժումը։ 

Հիվանդին պետք է տալ առավելագույն հանգիստ։ Հեղինակների մեծ մասն առաջարկում է օձի խայթման առաջին րոպեներին արտածծել թույնը։ Այդ նպատակով անհրաժեշտ է ծալքի ձևով ընդգրկել խայթման տեղը և, արագ սեղմելով ու ճզմելով, վերքից դուրս հանել հեղուկի կաթիլը, որից հետո այն դառնում է խորաբաց վերք և նրանից հնարավոր է բերանով արտածծել շճային կամ արյունային հեղուկը։ Արտածծումը կատարվում է 10-15 րոպե տևողությամբ։ Հակացուցված է լարանադնումը, կտրվածքներ կատարելը, խայթման շրջանում մարգանցաթթվական կալիում ներարկելը։ Վերքի պարունակության արտածծումից հետո անհրաժեշտ է այն մշակել յոդով։

Նպատակահարմար է հիվանդին տալ առատ հեղուկներ և հորիզոնական դիրքով (պատգարակով) տեղափոխել մոտակա հիվանդանոց։ Յուրահատուկ թերապիան կատարվում է մոնո- կամ պոլիվալենտ հակաօձային շիճուկներով։ Անաֆիլաքսային շոկի և այլ ալերգիկ բարդությունների կանխարգելման նպատակով հիվանդին նախօրոք ներերակային ներարկվում է պրեդնիզոլոն կամ հիդրոկորտիզոն։ Թեթև ընթացող թունավորումների, ինչպես նաև քիչ թունավոր օձերի խայթումների դեպքերում՝ շիճուկային թերապիայի անհրաժեշտություն չի զգացվում։ Թունավորման դեմ պայքարելու նպատակով կիրառվում են պլազմայի, 5-10% ալբումինի, ռեոպոլիգլյուկինի ներերակային սրսկումներ։ Կատարվում է միզարտադրման ուժեղացում։

Օգտագործվում են նաև սրտային գլիկոզիդներ և այնպիսի դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են անոթների թափանցելիությունը, պահպանում թթվահիմնային հավասարակշռությունը և ջրաաղային հաշվեկշիռը։

Ներանոթային մակարդումների ժամանակ նշանակվում է հեպարին։ Խայթման տեղում վարակի կասկածի դեպքում ներարկվում են հակաբիոտիկներ։

 

Դիտումներ: 2341 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 4.0/1
Միայն մեկնաբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Օրացույց

«  Հոկտեմբեր 2011  »
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների Արխիվ

Մեր Հարցումը

Ձեր սեռը
Միայն պատասխանները: 547

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz