Ութբաթ, 19.04.2024, 01:36
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Օգոստոս » 29 » Ռախիտը երեխաների մոտ
14:48
Ռախիտը երեխաների մոտ



Վաղ մանկական հասակի երեխաների հիվանդությունների մեջ մեծ ուշադրություն է դարձվում ռախիտին, որը երեխաների մահվան անմիջական պատճառ չի հանդիսանում, բայց հաճախ, բարդացնելով հիմնական հիվանդության ընթացքը, լուրջ դժվարություններ է ստեղծում բուժման գործում. լինելով յուրահատուկ ախտաբանական վիճակ, այն նպաստում է նյութափոխանակության, մի շարք օրգան-համակարգերի նորմալ գործունեության խանգարմանը, օրգանիզմի դիմադրողականության թուլացմանը, դրանով իսկ` այլ հիվանդությունների զարգացմանը: Ահա թե ինչու են մանկաբույժները հաճախ անդրադառնում ռախիտի հետ կապված հարցերին: Ռախիտն աճող օրգանիզմի հիվանդություն է, որը հաճախ ի հայտ է գալիս 1,5 ամսականից` D վիտամինի անբավարարության հետեւանքով:Ոսկրացման պրոցեսում այդ վիտամինը չափազանց կարեւոր դեր է կատարում, նպաստում է մարսողական համակարգում, արյան եւ ոսկրային հյուսվածքի մեջ տեղի ունեցող կալցիումական եւ ֆոսֆորական աղերի փոխանակությանը: Ռախիտը կանխելու նպատակով օգտագործվում են D վիտամինի տարբեր պատրաստուկներ` կալցիումական, ֆոսֆորական, կիտրոնաթթվի միացությունները, ինչպես նաեւ՝ տարբեր վիտամիններ ու միկրոտարրեր: Վաղ եւ անհաս ծնված երեխաների մոտ, օրգան-համակարգերի ոչ լիարժեք տարբերակման հետ միասին, նկատվում է նաեւ ոսկրացման պրոցեսների դանդաղում: Այդ պատճառով նրանք ավելի շատ են զգում վիտամին D-ի պակաս: Դրա համար էլ նրանց մոտ հակառախիտային կանխարգելիչ միջոցների անցկացումը սկսում է ավելի վաղ` երկու շաբաթականից: Ռախիտով տառապող երեխաները հաճախակի են հիվանդանում, նույնիսկ ամռան ամիսներին: Այդ պատճառով կանխարգելիչ միջոցառումներ պետք է անցկացվեն ամբողջ տարվա մեջ, հատկապես ուշ աշնանն ու ձմռանը:Ռախիտին բնորոշ են շատ տարբեր կլինիկական նշաններ: Դրանք վկայում են կենտրոնական, նյարդային, արյունաստեղծ, ոսկրամկանային համակարգերի, շնչառական եւ մարսողական օրգանների ախտահարման մասին: Երեխաների մոտ նկատվում է քնի խանգարում, ընդհանուր անհանգստություն, քրտնարտադրության բավականին մեծ քանակ եւ ոսկրային փոփոխություններ: Ատամ շատ ուշ են հանում, իսկ մկանների շարժողական ֆունկցիան (գլուխը պահել, նստել, կանգնել, քայլել) թուլանում է: Օդը, ջուրն ու արեւը համարվում են առողջությունը ամրապնդող միջոց: Իսկ ռախիտով տառապող երեխաներին սրանք առավել, քան անհրաժեշտ են: Այսպիսով, ռախիտը համարվում է նյութափոխանակության խանգարումներով ընթացող` օրգանիզմի ընդհանուր հիվանդություն: Միայն հակառախիտային հատուկ (վիտամին D) եւ ոչ հատուկ միջոցների զուգակցումը կարող է նպաստել նրա կանխմանը: Անհրաժեշտություն է զգացվում նաեւ որոշելու վիտամին D-ի առավել արդյունավետ դեղաչափը, որն աշխարհագրական տարբեր տեղանքի համար կլինի տարբեր` կախված արեւի քանակից:
Դիտումներ: 1519 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 0.0/0
Միայն մեկնաբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների Արխիվ

Մեր Հարցումը

Ձեր սեռը
Միայն պատասխանները: 547

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz