Շիզոֆրենիա - 9 Сентября 2011 - Armenian Medicine
   
Ութբաթ, 02.12.2016, 22:52
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 9 » Շիզոֆրենիա
18:08
Շիզոֆրենիա





Մի շարք մասնագետներ խմիչքի օգտագործումից առաջացած հիվանդությունները դասակարգել են հետեւյալ ձեւով`ալկոհոլային զառանցանք կամ սպիտակ տենդ, ալկոհոլային հալյուցինոզ, քրոնիկական հալյուցինոզ, խանդի կամ ամուսնական անվստահության զառանցանք, կորսակովյան փսիխոզ, թունդ արբեցում կամ դիպսոմանիա: Ալկոհոլային զառանցանքը կամ սպիտակ տենդը քրոնիկական թունավորման արտահայտություն է: Այն մարդու մեջ առաջ է բերում ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան աշխարհի կայուն փոփոխություններ:

Ըստ հոգեբույժ Եվգենի Բլեյլերի աշխատության, «շիզոֆրենիա» անվան տակ նկարագրվող հիվանդագին վիճակները տարբեր են իրենց բնույթով, ծագումով, եւ նրանց նույն խմբին դասելը պայմանական բնույթ է կրում: Իհարկե, հետագայում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս հիվանդությանը բնորոշ հատկանիշներ նկատվում են նաեւ այլ հոգեկան հիվանդությունների ժամանակ:


Որո՞նք են շիզոֆրենիայի նման ընթացող հիվանդությունները, եւ ինչպե՞ս կարելի է որոշել ախտանիշների պատկանելիությունը:

Մի շարք հոգեկան հիվանդությունների (ինչպիսիք են ալկոհոլային, վարակական, օրգանական, այդ թվում` անոթային, վնասվածքային եւ մի շարք ոչ էնդոգեն ծագման) փսիխոզների ժամանակ հաճախակի նկատվող հոգեկան խանգարումները երբեմն ընթանում են ոչ սովորական ձեւով: Գիտակցության մթագնած կամ չխանգարված վիճակում ի հայտ են գալիս մի շարք ախտանիշներ, որոնք հաճախ նկատվում են շիզոֆրենիայով տառապող անձանց մոտ
.

Կեղծ հալյուցինացիաներ. հիվանդները նշում են, որ նրանց աչքերին երեւացող տեսիլքները ցուցադրվում են ինչ-որ սարքավորումների միջոցով, եւ որ նրանք ցանկանում են ազատվել դրանցից, սակայն վերստին գտնում են իրենց: Երբեմն էլ ցնորքները ներքին` մտավոր տեսողությամբ, ոչ թե իրենցից դուրս, այլ իրենց մեջ` ուղեղի խորքում կամ որովայնի խոռոչում են: Նկատվում են նաեւ լսողական կեղծ ցնորքներ (հիվանդները լսում են տվյալ պահին գոյություն չունեցող ձայներ, ընդ որում` իրենց «գլխի ներսից» կամ ներքին օրգաններից): Հազվադեպ նշում են նաեւ համի, հոտառության եւ շոշափելիքի զգացողության խանգարումներ` կեղծ հալյուցինացիաների ձեւով: Նկատվում են նաեւ աֆեկտիկ խանգարումներ` տրամադրության, մտածողության պրոցեսների ու շարժումների գերակտիվության կամ ընկճվածության ձեւով:

Հիվանդի մոտ նկատվում է հետապնդման զառանցանքների զգացողություն: Նրանց թվում է, թե «թշնամաբար տրամադրված մարդիկ» հիպնոսի կամ տարբեր ուժերի, ճառագայթների, էլեկտրաէներգիայի, բիոհոսանքների միջոցով ազդում են եւ իրենց ենթարկում տանջանքների: Այս զգացողության հետ մեկտեղ՝ նրանց մոտ զարգանում են հոգեկան ավտոմատիզմի երեւույթներ: Այս դեպքում նրանք համոզված են, որ վերը նշված ուժերն ինչ-ինչ մեթոդներով ազդում են նրանց մտածողության ու շարժման պրոցեսների եւ զգայական ֆունկցիաների վրա:

Հիվանդների մոտ նկատվում է շարժման պրոցեսների դանդաղում եւ կարկամում: Հիվանդները դառնում են պակաս շարժուն կամ անշարժ, հարցերին չեն պատասխանում, հրաժարվում են սնվելուց, բժշկական հետազոտության ժամանակ դիմադրում են:

Նման հիվանդների մոտ զգացվում են գիտակցության երազանման խանգարումներ: Նրանց թվում է, թե տվյալ պահին իրենք գտնվում են կռվի դաշտում, որ իրենք են պայքարի կամ կռվի առիթը: Իրենց համարում են մեծանուն գիտնականներ, աշխարհահռչակ արտիստներ, հանդես են գալիս Նապոլեոն Բոնապարտի, Հուլիոս Կեսարի եւ այլ շատ պատմական անձանց դերերում:


Դիտումներ: 2229 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 5.0/1
Միայն մեկնաբանությունները: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2016
Создать бесплатный сайт с uCoz