Սուրճով դիմակներ դեմքի մաշկի համար - 26 Ноября 2011 - Armenian Medicine
   
Ութբաթ, 02.12.2016, 22:53
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Նոյեմբեր » 26 » Սուրճով դիմակներ դեմքի մաշկի համար
11:46
Սուրճով դիմակներ դեմքի մաշկի համար





Չոր մաշկի համար

Սև եւ դառը սուրճը խմելուց հետո նստվածքը հավաքեք, մի պտղունց աղ ավելացրեք, նույնքան դարչինի փոշի, 1 ճ/գ ցանկացած բուսական յուղ, 1 թ/գ շաքարավազ: Լավ խառնեք, տրորեք եւ թեթեւակի մերսումներով նրբորեն քսեք դեմքին: 10 րոպեից հետո լվացվեք ոչ շատ տաք ջրով: Չոր մաշկը մաքրում է` հեռացնելով թեփը:

Արագ եւ էֆեկտիվ

Այս դիմակը կարող եք պատրաստել այն ժամանակ, երբ շտապ Ձեզ կարգի բերելու եւ լավ տեսք ունենալու խնդիր ունեք: Խմած դառը սուրճի փոքր-ինչ ջրիկ նստվածքը խառնեք 1 թեյի գդալ ալյուրի աստիճան փոշիացված ընկույզի հետ: Լավ խառնեք, ապա նուրբ հարվածային շարժումներով քսեք դեմքին: Պահեք 10-15 րոպե, լվացվեք գոլ ջրով: 

Հնդկական սկրաբ

1 ճ/գ բնական մեղրը, կես թեյի գդալ կերակրի աղը խառնեք, շրջանակաձեւ նուրբ մերսումներով քսեք մաքուր մաշկին: 2 րոպե պահելուց հետո տաք ջրով լվացվեք:

Հարավ-արաբական սկրաբ


Կես բաժակ հում բրնձի եւ կես բաժակ հում-չբոված սուրճի հատիկները աղալ, փոշիացնել, ավելացնել 1 բաժակ կեֆիր կամ յոգուրտ: Խառնել եւ մերսումներով քսել մաքուր դեմքին, պարանոցին, ամբողջ մարմնին: Սուրճը արժեքավոր եթերայուղեր եւ էնզիմներ է պարունակում, իսկ բրինձը փափկեցնում-հարթեցնում է մաշկը: 

Սուրճի լիկյոր 

Եփել 300 մլ սեւ սուրճը (50 գրամ), ծածկել կափարիչով, թողնել 24 ժամ։ Պատրաստել թունդ օշարակ (500 գրամ շաքար, 300 մլ ջուր): Օշարակի մեջ ավելացնել 1 կիտրոնի հյութ, սուրճի քամված եփուկը եւ 500 մլ կոնյակ:


Դիտումներ: 5709 | Ավելացված է: Nar96 | Գնահատականը: 2.3/16
Միայն մեկնաբանությունները: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2016
Создать бесплатный сайт с uCoz