Ութբաթ, 29.03.2024, 18:46
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Հոկտեմբեր » 14 » Սուրճը` շագանակագեղձի քաղցկեղի դեմ
23:53
Սուրճը` շագանակագեղձի քաղցկեղի դեմ




Սուրճի օգտագործումը նվազեցնում է շագանակագեղձի մահացու քաղցկեղի առաջացման ռիսկը: ԱՄՆ-ում այս եզրահանգմանն են եկել Հարվարդ համալսարանի բժշկական դպրոցի աշխատակիցները:

Հետազոտությանը մասնակցել են մոտ 50 000 ամերիկացի: 1986 թվականից մինչ 2006 թվականը գիտնականները 4 տարին մեկ անգամ տեղեկություններ են հավաքել այն մասին, թե մանակիցներից յուրաքանչյուրը որքան սուրճ է օգտագործում: Վերլուծելով ստացված տվյալները, մասնագետները պարզեցին, որ կամավորներից 5 տոկոսի մոտ, ովքեր օրական խմում էին 6 և ավելի բաժակ սուրճ, շագանակագեղձի մահացու քաղցկեղի առաջացման ռիսկը 60 տոկոսով ավելի ցածր է այն մարդկանց համեմատ, ովքեր սուրճ չէին խմում:

Գիտնականները նաև պարզել են, որ շագանակագեղձի մահացու քաղցկեղի առաջացման ռիսկը 20 տոկոսով իջնում է, եթե մարդն օրական խմում է 1-3 բաժակ սուրճ, և 25 տոկոսով` օրական 4-5 բաժակ սուրճ խմելու դեպքում: Գիտնականները դեռ չեն կարողացել պարզել, թե սուրճի որ բաղադրիչն է իջեցնում վերոնշյալ ռիսկը, սակայն մի բան հաստատ է, որ դա կոֆեինը չէ, քանզի մասնակիցները խմում էին կոֆեին չպարունակող սուրճ: Նախկինում արված հետազոտությունները որևէ կապ չէին տեսնում սուրճի օգտագործման և շագանակագեղձի քաղցկեղի զարգացման մեջ:

Հարվարդի մասնագետների կարծիքով, պատճառն այն է, որ նախկինում հետազոտում էին շագանակագեղձի քաղցկեղի ոչ ագրեսիվ տեսակը, իսկ քաղցկեղի զարգացման վաղ փուլում շատ դժվար էր որևէ փոխկապակցվածություն տեսնել: Հետազոտողներից մեկի` ավագ մաննագետ Քեթրին Ուիլսոնի խոսքերով սուրճը բարձրացնում է ինսուլինի մակարդակն արյան մեջ, ինչպես նաև բարձրացնում է բջիջների զգայունությունն այդ հորմոնի նկատմամբ: Ուիլսոնի խոսքերով սա ևս կապ ունի շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի հետ:


Դիտումներ: 926 | Ավելացված է: Nar96 | Գնահատականը: 5.0/1
Միայն մեկնաբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Օրացույց

«  Հոկտեմբեր 2011  »
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների Արխիվ

Մեր Հարցումը

Գնահատեք կայքը
Միայն պատասխանները: 542

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz