Մեծ կրքերը նույնքան հազվադեպ են, որքան արվեստի գլուխգործոցները: .................................................................................................................
Աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը։ ................................................................................................................. Եթե մենք կարողանում ենք դիմակայել մեր կրքերին, ապա սովորաբար ոչ թե նրա համար, որ մենք ուժեղ ենք, այլ նրա, որ դրանք թույլ են։ ................................................................................................................. Լցված սիրտը չի կարող կշռադատել բառերը:
................................................................................................................. Մենք չգիտենք այն կրքերի լեզուն, որոնցով չենք ապրում։ ................................................................................................................. Սրտի հանգստության համար լավագույն միջոցը մտքի աշխատանքն է։
................................................................................................................. Կրքով համակված մարդը շուտով դառնում է անզգույշ։ ................................................................................................................. Զայրույթը մերկապարանոց ու ակնթարթային ատելությունն է, ատելությունը` զսպված ու մշտական զայրույթը։ ................................................................................................................. Կրքից բարձր կանգնած է իսկական զգացմունքը: ................................................................................................................. Նրանք, ովքեր սիրում են` կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։ .................................................................................................................. Սիրահարվածները նման են լուսնոտներին, նրանք տեսնում են ոչ միայն աչքերով, այլև ամբողջ մարմնով։ ................................................................................................................. Ե'վ սիրել, և' իմաստուն լինել` անհնարին է։ ................................................................................................................. Սիրո համար բաժանումը նույնն է, ինչ կրակի համար` քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքում: ................................................................................................................. Ով գրում է սիրո մասին վսեմ և մաքուր, արյան մեջ նա հուզումներ չի հարուցում։ ................................................................................................................. Սիրո սափորից մի քանի ումպով բնությունը հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքները։ ................................................................................................................. Սիրել` նշանակում է դադարել համեմատել։ ................................................................................................................. Սերը հաճախ խլում է բանականությունը նրանից, ով ունի, և տալիս է նրան, ով չունի։ ................................................................................................................. Սերը մեծ գործերի է ոգեշնչում ու ինքն էլ խոչընդոտում դրանց կատարմանը։ ................................................................................................................. Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար։ ................................................................................................................. Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է։ ................................................................................................................. Սիրո մեջ ինքնասիրությունը նման է անձնական շահախնդրությանը ընկերության մեջ։ ................................................................................................................. Այն մարդը, ում զգացմունքները մի քիչ մաշվել են, ավելի շատ ձգտում է դուր գալ, քան սիրել։ ................................................................................................................. Հիացմունք ապրելու անընդունակությունը միջակության նշան է։ ................................................................................................................. Սիրել` նշանակում է ապրել սրտով։ ................................................................................................................. Միայն խանդավառ հոգիներն են կարողանում պայքարել ու հաղթել։ Բոլոր մեծ ջանքերը, բոլոր վեհ գործերը պատկանում են նրանց։ Սառը դատողությունը ոչ մի գեղեցիկ բան երբեք չի կատարել։ ................................................................................................................. Սիրող մարդու զայրույթը կարճատև է: ................................................................................................................. Սերը նման է պատերազմի` այն հեշտ է ծագում, բայց շատ դժվար է նրան կանգնեցնել։ ................................................................................................................. Սերն ամեն արատ յուրահատկություն է կարծում և առաքինության անուն շնորհում։ ................................................................................................................. Սերն ուրախություն է գտնում ամեն մի դատարկ բանի մեջ, եթե այն քեզ հետ սրտակից մարդ է կիսում։ ................................................................................................................. …Հիշիր. գին չունեն տեսակցությունները, որոնց օրերը հաշվված են։ ................................................................................................................. Ով ի վիճակի է արտահայտվելու, թե ինչպես է ինքը բոցավառվում, նա բռնված է թույլ կրակով։ ................................................................................................................. Սերը երկյուղի հետ անհամատեղելի է։ ................................................................................................................. Սերը նման է կարմրուկի` որքան ուշ է գալիս, այնքան վտանգավոր է։ ................................................................................................................. Սերը գալիս է ու գնում լուռ։ ................................................................................................................. Սերն այնպիսի ակնոցներ է կրում, որոնց միջոցով պղինձն էլ ոսկի կերևա։ ................................................................................................................. Սերը հրաշալի ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն` անդունդի եզրին մոտենալու ու նրան պոկելու։ ................................................................................................................. Սիրո առաջին նշանն ի հայտ է գալիս, երբ բոլոր այլ զգացմունքների և մարդկային կարիքների պատճառած հաճույքներն ու ցավերը այլևս չեն հուզում։ ................................................................................................................. Ոչինչ այնպես չի սպանում «սեր-հաճույքին», ինչպես իսկական «սեր-զգացմունքը»։ ................................................................................................................. Նուրբ հոգիները սերը քաջալերելու ու մաքրագործելու համար կարիք ունեն անկեղծության։ ................................................................................................................. Որքան ավելի են դուր գալիս ընդհանրապես, այնքան պակաս են դուր գալիս իսկապես: .................................................................................................................
|