Ութբաթ, 19.04.2024, 12:11
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » Ֆայլեր » Դեղագործություն

Եզան լեզու մեծ(Подорожник большой)
31.08.2011, 13:54




Ջրախոտազգիների ընտանիքին պատկանող 10-40սմ երկառրության բաղզմամյա խոտաբույս է, 3-9 խոշոր, ձվաձև տերևներով: Հասկը պարզէ, գլանաձև, պտուղը տուփիկ` 8-10 սերմիկներով: Տարածված են բույսի մեծ, միջին, նշտարատերև և այլ տեսակները, որոնցով շատ հարուստ է մեր հանրապետությունը: 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում են բույսի տերևներն ու սերմերը, որոշ դեպքերում նաև արմատը:

Եզան լեզուն  ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման շատ հին պատմություն: ԱՅն օգտագործել են բրոնխիտների, թոքերի պալարախտի, կապույտ հազի, ստամոքսաաղիքային տրակտի մի շարք հիվանդությունների ժամանակ:

 Դեռևս հին հռոմեացիներն ու հույները բույսի սերմերն օգտագործել են
դիզենտերիայի ժամանակ: Ավիցեննան նշում է եզան լեզվի բոլոր տեսակների օգտակարությունը վերքերի, ուռուցքների, խրոնիկական չարորակ խոցերի, աչոերի, լյարդի, երիկամների հիվանդությունների ժամանակ: Նա բույսի տերևահյութը և սերմերը հաջողությամբ օգտագործել է ականջաբորբի, լնդերի ախտահարման, արյունախխումների և արյունային փսխումների ժամանակ:

Մխիթար Հերացին որպես փափկացնող միջոց բույսի սերմերը օգտագործել է հազի և արյունախխումերի ժամանակ: Նա նշել է լուծերի դեպքում տրորված սերմերի լավ ներգործության մասին: Քսուքի ձևով բույսի հյութն օգտագործել է արտաքին ձևով` կարմիր քամու և ֆլեգմոնայի ժամանակ:

Չինական ժողովրդական բժշկության մեջ եղան լեզվի տերևները կիրառվում են խրոնիկական բրոնխիտների, պլևրիտների, վերքերի բուժման համար, միաժամանակ որպես միզամուղ և արյունահոսությունը դադարեցնող միջոց, իսկ սերմերը` շքարախտի, դիսպեպսիաների, տղամարդկանց և կականց անարգասավորության դեպքում և այլն:

Կիրառման եղանակները: Տերևներից ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են 10գ չոր հումք, մեկ ժամ թրմում 200մլ եռման ջրում և ընդունում մեկական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Կարելի է մեկ թեյի գդալ չոր տերևը և կտրատված ծաղկակիր ցողունը խառնել մեկ բաժակ եռման ջրին, թրմել 15 րոպե, ապա ըմպել մեկական ճաշի գդալ` օրական երեք անգամ, կամ 30գ չոր տերևը մեկ բաժակ եռման ջրում մեկ ժամ թրմելուց հետո ըմպել մեկական ճաշի գդալ` օրական երեք անգամ, կամ 30գ չոր տերևը 1 բաժակ եռման ջրում մեկ ժամ թրմելուց հետո ըմպել մեկական ճաշի գդալ` ամեն երկու ժամը մեկ անգամ: ՏԱք ջրաթուրմ պատրաստելու համար մեկ ճաշի գդալ չոր, մանրացրած տերևը 10րոպե թրմել մեկ բաժակ եռման ջրում և ըմպել կումերով` մեկ ժամվա ընթացքում: Ջրաթուրմ պատրաստում են նաև եզան լեզվի և եղինջի տերևների հավասարաչափ խառնուրդից: Երկու ճաշի գդալ հումքը 20րոպե մեկ բաժակ եռման ջրում թրմելուց հետո այն ըմպում են օրվա մեջ երեք անգամ` քթային, արգանդային և թութքային արյունահոսությունների ժամանակ:



Մեկնաբանություն: Դեղագործություն | Ավելացված է: Nar96 | Թեգեր: Դեղաբույսեր
Դիտումներ: 8156 | Բեռնումներ: 0 | Մեկանաբանություններ: 3 | Գնահատականը: 0.0/0
Միայն մեկանբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Կատեգորիական Բաժին

Մարդ անատոմիա [0]
Նյարդային համակարգ [2]
Օրգագանակն համակարգեր [8]
Հիվանդություններ [11]
Վիտամիններ [5]
Դեղագործություն [3]
Գենետիկա [5]
Վիռուսներ [3]
Ֆիլմեր [3]

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Մեր Հարցումը

Ձեր սեռը
Միայն պատասխանները: 547

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz