Աճող օրգանիզմի D հիպովիտամինոզ է, որը բնորոշվում է
էլեկտրոլիտային՝ մասնավորապես կալցիում-ֆոսֆորական փոխանակության, ինչպես
նաև կմախքի, հենաշարժական համակարգի և մի շարք ներքին օրգանների ֆունկցիայի
խանգարումներով։
Ռախիտը վաղ մանկական հասակի երեխաների հիվանդությունների
մեջ գրավում է կարևոր տեղերից մեկը, քանի որ այն զգալի փոխում է օրգանիզմի
դիմադրողականությունը, նպաստում է շնչական և ստամոքս-աղիքային համակարգի
հաճախակի ախտահարմանը, նրանց ընթացքի ծանրությանը և բարդությունների
առաջացմանը։
Էթիոլոգիան։ Ռախիտի առաջացման գործում
մեծ դեր ունի D վիտամինի պակասը։ Ներկայումս ռախիտի առաջացման պրոցեսում
կարևոր տեղ է տրվում նաև այլ վիտամինների ( A, B, C) պակասին։
Հայտնի է, որ ռախիտով ավելի հաճախ են հիվանդանում
արհեստական սնվող երեխաները։ Ո՞րն է, սակայն, դրա պատճառը։ D վիտամինի
պակասն ամենից առաջ կախված է երեխայի սննդում Ca-ի և P-ի ոչ ճիշտ
հարաբերությունից։ Բանն այն է, որ սննդով ընդունված հանքային աղերն
օրգանիզմը կարող է յուրացնել միայն D վիտամինի բավարար քանակի առկայության
դեպքում։ Միայն երեխայի բնական սնուցման ժամանակ է այդ պահանջը հասնում
նվազագույնի, քանի որ կրծքի կաթում Ca-ի և P-ի հարաբերությունը կազմում է
1:1,3(1,5), այսինքն մոտ է ֆիզիոլոգիական նորմայի պահանջին։ Կրծքով սնվելիս
յուրացվում է մոտավորապես Ca-ի 70 և P-ի 50%֊ ը, իսկ կովի կաթով սնվելու
դեպքում՝ Ca-ի 30 և P-ի 20-30%-ը։
Պաթոգենեզը։ Օրգանիզմում D վիտամինի անբավարարությունը
ռախիտի առաջացման հիմնական գործոններից է։ Հայտնի են D վիտամինի
(կալցիֆերոլ) մի շարք տարատեսակներ։ Նրա հիմնական ներկայացուցիչներն են
էրգոկալցիֆերոլը (D2 վիտամին) և խոլեկալցիֆերոլը (D3 վիտամին)։ Օրգանիզմը
էրգոկալցիֆերոլ հիմնականում ստանում է սննդի հետ միասին։ Իսկ
խոլեկալցիֆերոլը առաջանում է մաշկում 7-դեհդրոխոլեսթերինից՝
ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ։
Կլինիկան։
Ռախիտի առաջին նշաններն ի հայտ են գալիս կենտրոնական նյարդային համակարգի
փոփոխություններով։ Երեխաները դառնում են դյուրագրգիռ, լացկան, խանգարվում
Է նրանց քունը։ Առաջանում Է անոթաշարժ գրգռականության բարձրացում, իսկ
թեթև մաշկահպման դեպքում առաջանում են կարմիր բծեր։ Ռախիտի սկզբնական
արտահայտությունները պայմանավորված են ացիդոզի նկատմամբ կոմպենսատոր
մեխանիզմների զարգացմամբ։ Դրանցից են՝ երեխայի քրտնելը ծծելիս, հևոցը, մեզի
ամոնիակի հոտը, ստամոքսի գործունեության խանգարումը։
Ռախիտի կանխարգելումը։ Այն լինում է սպեցիֆիկ և ոչ
սպեցիֆիկ։ Ռախիտի կանխարգելման միջոցառումները պետք է սկսել երեխայի
ծնվելուց առաջ (անտենատալ պրոֆիլակտիկա)։ Հղիության ընթացքում կնոջ
օրգանիզմի պահանջը վիտամինների և սննդի բաղկացուցիչ մասերի նկատմամբ
մեծանում է։ Այդ պատճառով հղի կնոջ սնունդը կալորիականության, սպիտների,
ճարպերի և ածխաջրատների, ինչպես նաև հանքային աղերի և վիտամինների
պարունակությամբ պետք է լինի լիարժեք։ Հղի կինը բավարար չափով պետք է
օգտվի արևից, ջրից, հաճախակի զբոսնի մաքուր օդում։
|