Հինգշաբթի, 21.11.2024, 15:44
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » Ֆայլեր » Հիվանդություններ

Թոքի քաղցկեղ: Ճիշտ ապրենք եւ կանխենք այն
30.08.2011, 14:31



Աշխարհում ամեն տարի pոքի քաղցկեղի մոտ 1 մլն նոր դեպք է ախտորոշվում, որը հայտնաբերված բոլոր չարորակ նորագոյացությունների 12 տոկոսն է կազմում։
 
20–րդ դարի սկզբից մինչեւ 60—70–ականները, թոքի քաղցկեղն այնքան տարածվեց, որ դարձավ ամենահաճախ հանդիպող չարորակ ուռուցքը։

ԱՄՆ–ի, Արեւմտյան Եվրոպայի, հետխորհրդային երկրների, Ասիայի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի արական սեռի բնակչության շրջանում թոքի քաղցկեղն ուռուցքային հիվանդությունների կառուցվածքում զբաղեցնում է առաջին տեղը (20—30%)։
Հայաստանում եւս տղամարդկանց մոտ ուռուցքաբանական հիվանդացության կառուցվածքում թոքի քաղցկեղը գրավում է առաջին հորիզոնականը։ Ընդ որում, վերջին 10—15 տարիներին նկատվում է նրա տեսակարար կշռի զգալի ավելացում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ–ի) գնահատականով թոքի քաղցկեղը 21–րդ դարի սուր խնդիրներից մեկն է դարձել՝ ձեռք բերելով ոչ միայն բժշկական, այլեւ սոցիալ–տնտեսական եւ պետական նշանակություն։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի թոքային բաժանմունքի վարիչ Սամվել Ամատունին շեշտում է, որ ուռուցքային որեւէ այլ հիվանդություն այդքան ակնհայտորեն պայմանավորված չէ շրջակա միջավայրի աղտոտվածությամբ, որքան՝ թոքի քաղցկեղը։ Այն պարզ պատճառով, որ թոքն արտաքին աշխարհի հետ անմիջական շփման մեջ է։ Գիտական համոզիչ տվյալներ կան, որ քիմիական քաղցկեղածին նյութերի եւ ճառագայթման բարձր մակարդակի դեպքում՝ հակաօքսիդանտային ոչ բավարար պաշտպանության պայմաններում տեղի է ունենում գենոմի ուղղակի խաթարում, որը խանգարում է գենի նորմալ ֆունկցիան՝ հանգեցնելով բջիջների կազմափոխման։

«Պատկերացնո՞ւմ եք, թե կյանքի ընթացքում մարդը որքան թթվածին եւ դրա հետ մեկտեղ որքան վնասակար՝ այդ թվում քաղցկեղածին ու ռադիոակտիվ նյութեր է ներշնչում։ Այդ բոլորը նստում են բրոնխների լորձաթաղանթի վրա։ Դրանց մի մասը, սակայն, արտաշնչելիս դուրս չի գալիս։ Թոքերը՝ պաշտպանվելով քաղցկեղածին նյութերից, դրանք հեռացնում են խորխի հետ։ Իսկ թոքում մնացած վնասակար այդ նյութերի թեկուզ ամենափոքր քանակությունը տարիների ընթացքում կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։

Շատերը չեն պատկերացնում, որ մեր շրջապատում գոյություն ունեցող 5 հազար քիմիական նյութերից ու միացություններից ավելի քան հազարը քաղցկեղածին կամ ռադիոակտիվ են։ Եվ հնարավորինս գիտակցաբար ինքնապաշտպանվելու փոխարեն իրենց կենցաղավարությամբ եւ վնասակար սովորություններով ավելի են նպաստում այդ հիվանդության առաջացմանն ու զարգացմանը»,–ասում է մասնագետը։

Այստեղ տեղին է հիշել, որ քաղցկեղածին եւ ռադիոակտիվ նյութերի առկայությունը հիմնականում մարդկության գործունեության եւ հատկապես քաղաքակրթության հետեւանք են։


Մեկնաբանություն: Հիվանդություններ | Ավելացված է: Vahe
Դիտումներ: 4139 | Բեռնումներ: 0 | Գնահատականը: 3.5/2
Միայն մեկանբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Կատեգորիական Բաժին

Մարդ անատոմիա [0]
Նյարդային համակարգ [2]
Օրգագանակն համակարգեր [8]
Հիվանդություններ [11]
Վիտամիններ [5]
Դեղագործություն [3]
Գենետիկա [5]
Վիռուսներ [3]
Ֆիլմեր [3]

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Մեր Հարցումը

Ձեր սեռը
Միայն պատասխանները: 547

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz