| | |
| Կիրակի, 02.02.2025, 07:38 Բարև Ձեզ Гость Գլխավոր | Գրանցվել | ՄուտքԲժշկություն | |
Լեղապարկ
| 13.11.2011, 19:21 |
Լեղապարկը (vesica biliaris) տանձաձև է: Նրա լայն, լյարդի առաջային եզրի տակից դուրս եկող ծայրը կոչվում է հատակ(fundus): Լեղապարկի հակառակ բարակ ծայրը կոչվում է վզիկը(collum vesicae), իսկ միջին մասը` մարմին(corpus vesicae): Վզիկի շարունակությունը պարկային ծորանն է (ductus cysticus)` մոտ 3.5 սմ երկարությամբ: Պարկային ծորանի(ductus cysticus) և լյարդի ընդհանուր ծորանի(ductus hepaticus communis) միաձուլումից գոյանում է ընդհանուր լեղածորանը(ductus choledochus):
Լյարդում արտադրված լեղին արտահոսում է լյարդային ընդհանուր ծորանով (ductus hepaticus communis): Անհրաժեշտության դեպքում նա լեղածորանի միջոցով (ductus choledochus) իսկույն լցվում է տասներկումատնյա աղիքի մեջ: Եթե դրա կարիքը չկա, ապա ընդհանուր լեղածորանը (ductus choledochus) և նրա Օդդի սեղմանը (sphincher Odii) գտնվում են կծկված վիճակում և կանխում են լեղու հոսքը դեպի աղիքը, որի հետևանքով վերջինս կարող է ուղղվել միայն պարկային ծորանի(ductus cysticus), ապա լեղապարկի մեջ, որին նպաստում է պտուտակաձև ծալքերի կազմությունը(plicae spirales):
Երբ կերակուրը մտնում է ստամոքս և առաջանում է համապատասխան ռեֆլեքս, տեղի է ունենում լեղապարկի մկանային պատի կծկում և միաժամանակ լեղածորանի ու Օդիի սեղմիչի մկանների թուլացում, որի շնորհիվ լեղին մտնում է տասներկումատնյա աղիքիմեջ:
|
Մեկնաբանություն: Օրգագանակն համակարգեր | Ավելացված է: Vahe
|
Դիտումներ: 6636 | Բեռնումներ: 0
| Մեկանաբանություններ: 8
| Գնահատականը: 5.0/1 |
Միայն մեկանբանությունները: 0 | |
|
|
|
|