Երկուշաբթի, 23.04.2024, 20:23
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » Ֆայլեր » Վիտամիններ

Խելքի տարրը` յոդ
29.08.2011, 10:13



Տնային դեղատուփում յոդի 5% սպիրտային լուծույթով սրվակի առկայությունը դժվար թե որևէ մեկին զարմացնի։ այդուհանդերձ, երկրաբանական գիտության տեսակետից նման սրվակ ունեցողը մեծ հարստության տեր է, քանի որ երկրի ընդերքում յոդի պարունակությունը կազմում է 4,10-ից 5%`ավելի քիչ, քան տուլիան և լյուտեցիան, որոնք համարվում են լանտանոյիդների ընտանիքի ամենահազվագյուտ և դժվար ձեռքբերելի ներկայացուցիչները։ Սակայն, նույնիսկ այդ պարագայում, յոդը գրեթե ամենուր է. լեռնային բյուրեղապակու բյուրեղիկներում, հողում և ջրում, բուսական և կենդանական օրգանիզմներում։


Մարդը յոդի պաշարներ ստանում է արտաքին աշխարհից. 90%-ն ապահովում է սնունդը, իսկ մնացածը`ջուրն ու օդը։ Բանից պարզվում է, որ 75 տարվա կտրվածքով մարդուն ընդամենը 1 թեյի գդալ յոդ է հարկավոր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով այդ պահանջը օրական կազմում է.

 

  • 50 մկգ՝ մինչև մեկ տարեկան երեխաների համար,
  • 90 մկգ՝ 1-ից 7 տարեկան երեխաների համար,
  • 120 մկգ՝ 7-ից 12 տարեկան երեխաների համար,
  • 150 մկգ՝ 12-ից բարձր տարիքի երեխաների և չափահասների համար,
  • 200 մկգ՝ հղի կանանց և կերակրող մայրերի համար։

 

 

Ի՞նչ է նշանակում 200 մկգ յոդ. 1 մլ յոդի սպիրտային լուծույթի մեջ 200 անգամ 200 մկգ կա։ Այդպիսի լուծույթով կարելի է, օրինակ, մշակել ծնկների քերծվածքները, սակայն ոչ մի դեպքում խմել չի կարելի։


Ամենից շատ յոդ կա ծովային ձկների, ծովամթերքի (մանր ծովախեցգետին, ծովային կաղամբ և այլն) և մսի մեջ, առավել քիչ քանակությամբ բանջարեղենի (բազուկ, սպանախ, լոլիկ, գազար, կարտոֆիլ, կաղամբ, սոխ, սխտոր, լոբի), ձվի, մրգերի և հատապտուղների մեջ (արմավ, խնձոր, խաղող, բալ, սալոր, ծիրան, գետնամորի), ինչպես նաև հնդական և մայրի ծառի ընկույզներում։


Մեկնաբանություն: Վիտամիններ | Ավելացված է: Vahe
Դիտումներ: 3800 | Բեռնումներ: 0 | Գնահատականը: 0.0/0
Միայն մեկանբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Կատեգորիական Բաժին

Մարդ անատոմիա [0]
Նյարդային համակարգ [2]
Օրգագանակն համակարգեր [8]
Հիվանդություններ [11]
Վիտամիններ [5]
Դեղագործություն [3]
Գենետիկա [5]
Վիռուսներ [3]
Ֆիլմեր [3]

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Մեր Հարցումը

Ձեր սեռը
Միայն պատասխանները: 547

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz