Համաձայն նոր հետազոտության արդյունքների` մարդիկ, ովքեր ունեն բալանսավորված սննդակարգ, չեն ծխում, կանոնավոր կերպով մարզվում են, ավելի երկար ու երջանիկ են ապրում, քան մյուսները: Այս մասին հայտնում է Թայմս օֆ Ինդիան (Times of India):
Ստորև բերված են մի շարք խորհուրդներ, որոնք կօգնեն կենտրոնանալ սննդամթերքի վրա, որ կարևոր են մարմնի առանձին մասերի առողջ ծերացման համար:
Կմախք. թելավոր պանիրը օգտակար է ոչ միայն երիտասարդների համար: Սոված ժամանակ օրգանիզմին անհրաժեշտ է մի քիչ կալցիում տալ՝ ուտելով թելավոր պանիր:
Մկաններ. արագ և թեթև սնվելիս առավել հարմար է սոյայի սպիտակուցը, կարելի է նաև սիրելի մրգային-բանջարեղենային խմիչքի մեջ ավելացնել սոյա կամ սպիտակուցային շիճուկներ:
Աչքեր. ավելացնել սննդակարգում լյութեինի և զեաքսանտինի քանակները՝ պատրաստելով նարնջի մասնիկերով սպանախով աղցան: Լյութեինը նաև պարունակվում է բազմաթիվ կիսավիտամինային սննդային հավելումներում:
Սիրտ. սրտի համար ամենալավ հացահատիկը` իհարկե, ադիբուդին է:
Բանականություն. պատրաստել թեթև ուտեստներ` սաղմոնի և թյուննոսի մսից, ջրով պահածոյացված կամ երկարաժամկետ պահպանման փաթեթավորումով:
Դրական հարաբերությունները և կանոնավոր ֆիզիկական վարժությունները ևս կարևոր են ցանկացած տարիքում առողջության պահպանման համար: