Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նռան հյութը թույլ է տալիս հաղթահարել աշխատանքային սթրեսը: Գիտնականները համոզվել են, որ այս հյութը նվազեցնում է սրտի զարկերի հաճախականությունը և բարձրացնում է տրամադրությունը:
Գիտափորձին մասնակցել են մի խումբ մարդիկ, որոնք երկու շաբաթվա ընթացքում ամեն օր խմել են մոտ 500 միլիլիտր նռան հյութ: Փորձի սկզբում և վերջում չափել են արյան ճնշումը, զարկերակի աշխատանքը, լրացվել են համապատասխան անկետային տվյալներ մարդկանց տրամադրության հետ կապված:
Երկու շաբաթ անց փորձին մասնակցած կամավորների մոտ նկատվել է տրամադրության զգալի բարելավում, ինչպես նաև աշխատանքի նկատմամբ հետաքրքրության աճ:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա փորձի արդյունքում պարզվել էր, որ նռան հյութը նպաստում է նաև ճարպերի տրոհմանը և քաշի նվազելուն: