Ատամները մաքրելը, որն ատամնաբույժները համարում են անցավ ու անվտանգ, պարզվում է, խախտում է մարդու հոգեկանը և կարող է դառնալ ամենաիսկական կախվածության պատճառ, ինչը գրեթե անբուժելի է: «The Daily Mail»,-ի տվյալներով, մշուշոտ Ալբիոնում գրանցվել են դեպքեր, երբ մարդիկ թեկուզ մեկ անգամ սպիտակեցումից հետո շարունակում են կրկնել այդ միջոցառումը վտանգավոր հաճախությամբ: Ինչպես նշում են բրիտանացի մասնագետները, եթե ատամները սպիտակեցնում եք շատ հաճախ, ապա սպիտակեցնող նյութերում պարունակվող քլորը պարզապես”կխժռի” ատամների էմալը, իսկ ջրածնի պերօքսիդը կարող է այրվածքների ու լնդերի վերքերի պատճառ դառնալ: