Ինչպես հայտնաբերել են Անգլիայի Հյուսիսային Ումբրի համալսարանի գիտնականները` բալի հյութը ունի ֆիզիկական ուժերն արագ վերականգնելու հատկություն: Հատկապես երբ խոսքը գնում է մարաթոնյան վազքի մասնակիցների մասին:
Գլին Հովադսոնը, ով համալսարանին կից դպրոցի լաբորոտորիային ղեկավարն է, փորձեր է կատարել թեթև ատլետիկայով զբաղվող մարզիկների վրա` նա տվել է բալի հյութ մարզիկներին վազքից առաջ: Ինչպես պարզվել է, այն մարզիկները, ովքեր վազքից առաջ խմել էին բալի հյութ` ավելի արագ են վերականգնել ու-երը, քան նրանք, ովքեր ըմպել էին այլ` ներառյալ ոչ բնական բաղադրությամբ հյութեր:
Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ բալի հյութի նման հրաշագործ հատկությունը կապված է նրանում առկա անտիոկսիդենտային ակտիվության հետ, ինչն ուժեացնում է մկանները: