Բասի տեմբրը և բարձր երաժշտությունն այսօր բավականին նորմալ երևույթ է, նամանավանդ երիտասարդության շրջանում, սակայն, այդ նույն բարձր երաժշտության սիրահարներից շատ քչերը գիտեն, որ երաժշտության բարձրությունը վատացնում է ոչ միայն լսողությունը, այլ նաև հանգեցնում է նյարդային համակարգի խախտմանը: Այս մասին հայտնել են չինացի և իսրայելցի գիտնականները՝ հերթական հետազոտության ժամանակ:
«Մենք հետազոտել ենք գլխուղեղի լսողության համար պատասխաատու հատվածը», - Ասել է հոգեբան Գեննինգ Թեյսմոնը՝ մյունխենյան բիոմագնետիզմի ինստիտուտից: Նա նշել է, որ հետազոտության նպատակն էր գիտականորեն ապացուցել այն փաստը, որ բարձր երաժշտությունը վնասակար է մեր նյարդային համակարգի համար: Իր իսկ կարծիքով, սովորական թեստերի միջոցով հնարավոր չէ փաստացի հայտարարել բարձր երաժշտության վատ ազդեցության մասին:
Հետազոտության ընթացքում հետազոտվել են երկու խումբ 13 ամյա պատանիների խումբ: Առաջին խմբում ընդգրկել են բարձր երաժշտության «Ստաժավոր» սիրահարների, իսկ ահա երկրորդ խմբում՝ լռության սիրահարների: Հետազոտության ավարտից հետո համեմատելով երկու խմբերում առկա հետազոտությունների արդյունքները պարզ դարձավ, կամ ավելի ճիշտ՝ ապացուցվեց բարձր երաժշտության հասցրած վնասի առկայությունը: