Բերանի համով կարելի է որոշել, թե ինչ հիվանդություն ունենք
Բերանի համը շատ բան կարող է ասել մարդու առողջության մասին, դրանով կարելի է նույնիսկ նախապես ախտորոշել հիվանդությունը: Օրինակ` դառնությունը խոսում է լեղապարկի ու լյարդի հիվանդության մասին: Հնարավոր է , որ այդ համը կերակրափողի կամ էլ աղիքների ու ստամոքսի գաստրիտից լինի: Քաղցր համը շաքարախտի նշան է:
Աղի համը ականջի, քթի կամ էլ կոկորդի մասին է ահազանգում կամ էլ կարող է ջրազրկության նշան լինի: Թթվահամը` ստամոքսի խոցի կամ էլ ենթաստամոքսային գեղձի հիվանդության նշան է:
Ծծմբաջրածնի կամ էլ մետաղական համը կապված է գաստրիտի ու ցածր թթվայնության հետ, իսկ մետաղական համը կարող է լեղապարկի խնդիրների հետևանքով առաջանա: