ԱՄՆ-ում բացվել է առաջին վերականգնողական կենտրոնը, որտեղ հնարավոր է բուժվել ինտերնետ-կախվածությունից: Heavensfield Retreat Center կենտրոնը գտնվում է Microsoft ձեռնարկության շտաբ-բնակարանից ոչ հեռու, հաղորդում է Компьюлента-ն:
Կլինիկան միաջժամանակ կարող է ընդունել 6 հիվանդների, ում մասնագետները կառաջարկեն անցնել reStart անունը կրող հատուկ կուրսը` համակարգչային խաղերից, ինտերնետից և նույնիսկ SMS հաղորդագրություններից ունեցած կախվածությունից բուժվելու համար:
Վերականգնողական ծրագիրը նախատեսված է անցկացնել 45 օրում: Բուժման կուրսը կազմում է 14,5 դոլար` չհաշված ամենօրյա ծախսերը: Ինտերնետային կախվածություն ունեցող որոշ մարդիկ արդեն հաշվել են, որ այդ գումարը կբավարարի ավելի քան հազար ամիս World of Warcraft-ի խաղային ծրագրերին գրանցվելու համար, ինչից կախվածություն ունենալու համար էլ հենց նրանց առաջարկում են բուժվել Heavensfield Retreat Center-ում: