«Երիտասարդության դիմակ»-ը նախատեսված է աչքերի հոգնածությունը հանելու, գլխացավի թուլացման, մաշկի՝ ժամանակից շուտ ծերացումը և աչքերի շուրջը կնճիռների առաջացումը կանխելու համար:
Ակնաբուժական ապլիկատորը նախատեսված է հոնքերի և աչքերի շրջանում շրջանաձև մկաններում գտնվող կենսակտիվ կետերի վրա մշտական մագնիսական դաշտով բուժիչ ազդեցություն թողելու համար` հիմնվելով դասական արևելյան ռեֆլեքսաթերապիայի ուսմունքի վրա: «Երիտասարդության դիմակ»-ը կոպերի և աչքերի շուրջը գտնվող ծերացող մաշկի վրա դրական ազդեցություն է թողնում՝ բարձրացնելով դրանց առաձգականությունը, կանխարգելելով կնճիռների առաջացումը, պակասեցնելով արդեն գոյություն ունեցողները: Այն կիրառվում է նաև կոնյունկտիվիտի բուժման ժամանակ: Ակնաբուժական ապլիկատորը բարելավում է օրգանիզմի ընդհանուր վիճակը, լավացնում հիշողությունը, բարձրացնում տրամադրությունը, հաղորդում հոգեկան դրական լիցքեր:
«Երիտասարդության դիմակ»-ը կարող է կիրառվել ինչպես առանձին այնպես էլ դեղորայքային բուժմանը զուգընթաց:
Ապլիկատորը կազմված է կտորե դիմակից, որի վրա դրված են 11 առաձգական մագնիսներ, որոնք տեղակայված են աչքերի և հոնքերի մկանների՝ կենսակտիվ կետերում:
Դիմակի ձևը, աչքերի և քթի բացվածքների չափերը բոլոր նմուշների համար նույնն են: Մագնիսային ինդուկցիան մագնիսների վրա կազմում է 35+10 мТл:
Մագնիսական հատկությունը պահպանվում է 7-8տարի:
Օգտագործման կարգը
Դիմակը օգտագործելուց առաջ մաշկը անհրաժեշտ է լավ մաքրել շպարից: Ապլիկատորը դնել դեմքին, համապատասխանեցնել աչքերի, քթի բացվածքները, ապա ամրացնել ծոծրակի հատվածում: Մատների թեթև շարժումներով դիմակը ուղղել դեմքի վրա: Ապլիկատորը կրել օրական ամենաքիչը մեկ ժամ: Լավագույն արդյունքներ ստանալու համար կարելի է այն կրել ողջ գիշերվա ընթացքում:
Հակացուցում:
Մագնիսների նկատմամբ անհատական անընկալունակություն, հղիություն:
Խնամքը
Մաքրել դիմակը՝ օգտագործելով թեթև լվացող միջոցներ, մաքրաջրել մաքուր ջրով, չորացնել սրբիչով: