Երկուշաբթի, 16.04.2024, 12:25
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Հոկտեմբեր » 15 » Ֆեն-Շույի կախարդական ուսմունքը
20:06
Ֆեն-Շույի կախարդական ուսմունքը





Ի՞ նչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար հարցին գրեթե յուրաքանչյուր երկրորդը կպատասխնի. ''Առողջություն և հնարավորինս շատ փող''։ Եվ ապա, փոքր-ինչ մտածելուց հետո, թերևս կավելացնի. ''Ընտանիքում խաղաղություն, աշխատանքում` հաջողություն և անփորձանք ու երջանիկ կյանք''։ Իսկ ինչպե՞ս հասնել այս ամենին, և ընդհանրապես, ինչպե՞ս կատարելության հասնել։


Միգուցե անհավանական թվա, բայց գոյություն ունի մի գիտություն, որն օգնում է մարդկանց լուծել իրենց խնդիրները և հասնել այն ամենին, ինչը հաճախ պարզապես անհասանելի է թվում:

 

Ի սկզբանե պարզաբանենք, որ այս գիտությունը խնդիրների լուծման համար պատրաստի բանաձևեր չի առաջարկում և կախարդության հետ էլ որևէ առնչություն չունի: Ներկայացվող ուսմունքը մարդու կյանքում տեղ գտնող ամենօրյա խնդիրների լուծման համար գիտական մոտեցումներ է առաջարկում: Իսկ ուսմունքն այդ կոչվում է«ֆեն-շույ»: Այն հիմնվում է մի քանի հազարամյակների ընթացքում մարդ արարածի կենսափորձի արդյունքում ամբարած գիտելիքների վրա, որոնք ամբողջանում և իրենց վերջնական տեսքն են ստանում մարդու և նրա միջավայրի մասին չինական կենսափիլիսոփայության ուսմունքում:

 

«ԼՈ-ՇՈՒ» ուսմունքը

 

Այնուամենայնիվ ինչ էր պատկերված այն կրիայի պատյանին, որը Ֆու Սիին նվիրեց Մեծն Կայսրը: Ուղղանկյունու արտաքին անկյուններում տեղադրված են զույգ թվերը, որոնք իգական` «ին» սկզբնավորում ունեն: Ուղղանկյունու ներքին մասում տեղավորված են արական «յան» բովանդակությամբ թվերը: Յուրաքանչյուր ուղղահայաց, հորիզոնական և անկյունագծային շարքերի թվերի հանրագումարը հավասար է տասնհինգի:

 

Արևելագետները ենթադրում են, որ մինչ այս հավասարաչափ անկյուններով ուղղանկյունու ասպարեզ գալը գոյություն է ունեցել մեկ այլ ուղղանկյունի, որում կար նաև V տարրը: Հնագույն ժամանակներում Հնդկաստանի, Չինաստանի և Եգիպտոսի շատ քաղաքներ նախագծվել են այս սկզբունքով:

Ընդհանուրի չորս քառորդ հատվածը խորհրդանշում էր տարվա եղանակները, որոնցում տեղակայվում էին քաղաքի թաղամասերը (դրանք թվով 4-ն էին), իսկ կենտրոնական V հատվածում գտնվում էր տիրակալի պալատը, կամ էլ տաճարը:

 

Ժամանակի ընթացքում մոգական հավասարակողմ ուղղանկյունին սկսեց բաժանվել 9-ը մասի: Մոգական ուղղանկյունին իր մեջ ամփոփեց չինական փիլիսոփայության, աստղաբաշխության և թվագիտության (նումերոլոգիայի) հիմնական սկզբունքները, և այս գիտելիքներն ամբողջացան մի աշխատության մեջ, որն անվանվեց«Փոփոխությունների մատյան»:

 

Մի քանի հարյուրամյակ պետք եղավ, որպեսզի այս իմացություններն ամփոփվեին կուռ գաղափարախոսության մեջ, որը և կոչվեց «Ֆեն-շույ» ուսմունք և դարձավ մի մեծ փիլիսոփայական համակարգի անքակտելի մաս: Շնորհիվ այդ գաղափարախոսության կանոնավորվեց միլիոնավոր չինացիների կյանքն ու կենսակերպը:

 

Այս գիտության տված արդյունքներն ապշեցուցիչ են և գնալով ավելի ու ավելի են հետաքրքրում ժամանակակից մարդկանց:


Դիտումներ: 3838 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 5.0/2
Միայն մեկնաբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Օրացույց

«  Հոկտեմբեր 2011  »
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների Արխիվ

Մեր Հարցումը

Գնահատեք կայքը
Միայն պատասխանները: 542

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz