Հինգշաբթի, 18.04.2024, 22:16
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Նոյեմբեր » 13 » Գիտնականներ. ֆեյսբուքյան ընկերների քանակը կախված է ուղեղի յուրահատկություններից
11:54
Գիտնականներ. ֆեյսբուքյան ընկերների քանակը կախված է ուղեղի յուրահատկություններից




Ֆեյսբուքում կամ այլ սոցիալական ցանցերում վիրտուալ ընկերների քանակը ուղղակիորեն պայմանավորված է ուղեղի որոշ հատվածների յուրահատկություններով:

Պրոֆեսոր Ջերայնտ Ռիսը եւ նրա գործընկերները պարզել են նաեւ, որ վիրտուալ շատ ընկերներ ունեցող մարդիկ իրական կյանքում եւս շատ ընկերներ ունեն:

Ինչպես Proceedings of the Royal Society B ամսագրում տպագրված հոդվածում գրում են Լոնդոնի համալսարանական քոլեջի ուսումնասիրողները, Ռիսը եւ նրա գործընկերները մի շարք հետազոտություններ են կատարել:

 «Մենք կենսաբանական հիմք ենք հայտնաբերել այդ տարբերությունների համար. սոցիալական ցանցում ընկերների թիվը կարելի է բավական ճշգրիտ կռահել ուղեղի աջ վերտեսաթմբում, ձախ վերտեսաթմբի միջին մասում եւ ենթատեսաթմբային շրջանում  գորշ նյութի խտությամբ»,- նշված է հոդվածում:

Վերտեսաթմբի հատվածը  ուղեղում կարեւոր դեր է կատարում մարդու կողմից շարժվող օբյեկտներն ընկալելու ընդունակության գործում, ենթատեսաթմբային շրջանը կապված է հիշողության եւ կողմնորոշման ունակության հետ, իսկ առաջնային ուղեղը ակտիվանում է այլ մարդկանց ներկայությամբ եւ կապված է սոցիալական հարաբերությունների հետ: Հետազոտությունը ցույց է տվել, որ որքան ավելի շատ է գորշ նյութը նշված հատվածներում, այնքան շատ ընկերներ են ունենում սոցցանցերում:

Սակայն գիտնականները չեն հայտնաբերել իրական կյանքում ունեցած ընկերների թվի կապը այդ հատվածների յուրահատկությունների հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:


Դիտումներ: 987 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 4.0/2
Միայն մեկնաբանությունները: 1
0  
1 Vahe   (14.11.2011 21:21) [Նյութ]
shat chisht a ! wink wink wink

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz